Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Դպրոցահասակ երեխաներին փոխանցվեցին առողջ ապրելակերպին վերաբերող և էկոգիտելիքներ

Դպրոցահասակ երեխաներին փոխանցվեցին առողջ ապրելակերպին վերաբերող և էկոգիտելիքներ
11.07.2014 | 12:10

«Ինդիգո» մանկական ակումբում կազմակերպված ամառային դպրոցին մասնակից 6-13 տարեկան շուրջ 15 երեխաներ ստացան առողջ ապրելակերպին վերաբերող գիտելիքներ:

Երեխաներին առողջ ապրելակերպին, ճիշտ սննդակարգին ու սպորտով զբաղվելու անհրաժեշտությանը վերաբերող գիտելիքները տրամադրվեցին ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում «Դեմոկրատիայի և զարգացման երիտասարդական ակադեմիա» հ/կ-ի իրականացրած «Օրգանական գյուղատնտեսության՝ որպես տնտեսության հեռանկարային ճյուղի զարգացումը գյուղաբնակ երիտասարդների ներգրավմամբ» ծրագրի ընթացքում:
«Ինդիգո» մանկական ակումբի հիմնադիր Իրինա Փահլևանյանը նշեց, որ նման զրույցները դպրոցահասակ երեխաների շրջանում կարևոր են հատկապես այն պատճառով, որ դրանք վերաբերում են երեխաների առողջությանը: Այն մասին, թե որքանո՞վ են ՀՀ հանրակրթական դպրոցները կարողանում լիարժեք գիտելիքներ տալ երեխաներին նման թեմաների վերաբերյալ, Իրինա Փահլևանյանն ասաց. «Հիմա հանրակրթությունն էլ է դարձել բազմաշերտ, և նման գիտելիքներ երեխաներին դպրոցներում էլ են փոխանցում: Բացի այդ տեղեկատվական այս դարաշրջանում երեխաներն ավելի զարգացած ու տեղեկացված են»:
«Օրգանական գյուղատնտեսության՝ որպես տնտեսության հեռանկարային ճյուղի զարգացումը գյուղաբնակ երիտասարդների ներգրավմամբ» ծրագրի համակարգող Անահիտ Ստեփանյանը նշեց, որ նման հանդիպումների և դասընթացների ընթացքում աշակերտների շրջանում ձևավորվում է էկոգիտակցություն, երեխաները գիտելիքներ են ստանում շրջակա միջավայրի հետ գրագետ շփման վերաբերյալ: Այնուհետև շարունակեց. «Աշակերտներին փոխանցում ենք գաղափարներ և գիտելիքներ առողջ ապրելակերպի, ճիշտ սննդակարգի, վնասակար սովորություններից հնարավորինս զերծ մնալու վերաբերյալ»:
Երեխաները դիտեցին ֆիլմ, որը վերաբերում էր աղբի խնդրին, մասնավորապես ֆիլմը այն մասին էր, թե տոպրակների մեջ եղած սննդի մնացորդներով սնվելը ինչպես է վնասում թռչունների առողջությանը: Այնուհետև երեխաները ստեղծեցին կանաչ ծառի փոքրիկ անկյուն, որտեղ փակցրին փոքրիկ թղթե կտորների վրա գրված տեղեկություններ այն մասին, թե որ բանջարեղենն ու միրգը ինչ օգտակարություն ունեն և որոնք չի կարելի իրար կողք աճեցնել:
Անահիտ Ստեփանյանը նշեց, որ այսպիսով երեխաներին պատրաստում են դպրոցում բնագիտություն առարկայի ուսումնասիրմանը. «Գիտենք, որ դպրոցներում դասավանդվում է բնագիտություն առարկան: Ուստի մենք նմանատիպ տեղեկատվական դասընթացներով երեխաներին պատրաստում ենք այդ առարկայի ուսումնասիրմանը, որ ավելի պատրաստված լինեն ու կարողանան ակտիվ մասնակցել քննարկումներին»:
Նշենք նաև, որ ուսումնական հաստատությունների ցանկության դեպքում նմանատիպ տեղեկատական դասընթացներ կկազմակերպվեն նաև այլ կրթօջախներում:

Դիտվել է՝ 2098

Մեկնաբանություններ