Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀՀ ԿԳՆ-ն` ամենաբաց կառույց. Ինֆորմացիայի ազատության կենտրոն

ՀՀ ԿԳՆ-ն` ամենաբաց կառույց. Ինֆորմացիայի ազատության կենտրոն
14.07.2014 | 17:24

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2014 թվականի հունիսին հայաստանյան ԶԼՄ-ների շրջանում անցկացրել է հարցում՝ նպատակ ունենալով պարզել լրագրողների և լրատվամիջոցների կարծիքով ՀՀ ամենափակ և բաց կառույցները։ Հարցմանը մասնակցել են երևանյան և մարզային 52 լրատվամիջոցի 62 լրագրողներ և խմբագիրներ, ովքեր բաց և փակ մարմինները նշել են՝ հաշվի առնելով սեփական փորձը: Հարցմանը մասնակցել է 12 հեռուստաընկերություն (լրատվական թողարկման խմբագրություն), 4 ռադիոկայան (լրատվական թողարկման խմբագրություն), 14 տպագիր մամուլ, 22 առցանց պարբերական։
Ընդգրկված 52 ԶԼՄ-ից 10-ը եղել են մարզային։
Ըստ հարցման արդյունքների` բաց կառույցների ցանկը գլխավորել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` 40.3% արդյունքով:

Դիտվել է՝ 2320

Մեկնաբանություններ