Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Շարունակվում են Ծաղկաձորում ընթացող ՀՀԿ-ական երիտասարդների վերապատրաստման դասընթացները

Շարունակվում են Ծաղկաձորում ընթացող ՀՀԿ-ական երիտասարդների վերապատրաստման դասընթացները
02.11.2014 | 12:37

ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում շարունակում են ընթանալ «Հայաստանը աշխարհքաղաքական համատեքստում» խորագրով վերապատրաստման դասընթացները:
Ծրագրի երկրորդ օրը բավականին հագեցած էր: Երիտասարդները մասնակցեցին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ Սամվել Մանուկյանի դասախոսությանը` «Ինտեգրացիոն կողմնորոշումների կառավարումը Հայաստանի հասարակությունում»: Վերջինիս ընթացքում առաջադրվեցին հետևյալ հիմնական հարցերը` ինչու՞ է պետք կառավարել հայ հասարակության ինտեգրացիոն դիրքորոշումները, ինչպիսի°ն է Հայաստանում ինտեգրացիոն կողմնորոշումների իրավիճակը , որո՞նք են փոփոխության միտումները և ինչպե՞ս է հնարավոր կառավարել գործընթացը: Այս հարցերի քննարկման ընթացքում փորձագետը երիտասարդներին ներկայացրեց հայ հասարակության տարբեր շերտերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ, խոսեց ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև առկա հակասությունների և դրանք պայմանավորող գործոնների մասին, ծանոթացրեց ինտեգրացիոն կողմնորոշումների կառավարման մաթեմատիկական մոդելներին: Ամփոփելով դասախոսությունը եզրակացության տեսքով`փորձագետը երիտասարդ ՀՀԿ-ականներին խորհուրդ տվեց լրջորեն ուսումնասիրել հայոց և համաշխարհային պատմությունը, հատկապես 18-րդ դարից սկսած, առաջարկեց որոշակի լուծումներ կառավրման արդյունավետությունն ապահովելու համար:

Դասախոսության ավարտից հետո երիտասարդները հանդիպեցին ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, ք.գ.թ. Ալեն Ղևոնդյանի հետ: Հանդիպման ընթացում քննարկման առանցքային հարցերն էին` իշխանությունը, դրա բովանդակությունն ու անհրաժեշտությունը, լիդերությունը և քաղաքական էլիտան: Պարոն Ղևոնդյանի դիտարկումնրը ամբողջականացրին երիտասարդների ունեցած գիտելիքներն ու պատկերացումները վերոնշյալ հասկացությունների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք պրն. Ղևոնդյանի հետ անցկացված հարցազրույցից մի հատված.
-Պարոն Ղևոնդյան, որքանո՞վ եք կարևորում նմանատիպ դասընթացների կազմակերպումը երկտասարդության շրջանում:
-Նման դասընթացները շատ կարևոր են, քանի որ երիտասարդները պետք է բարեկրթվեն, լինեն պրոֆեսիոնալ, որովհետև ենթադրվում է, որ նրանք հետագայում գործունեություն են իրականացնելու կառավարման տարբեր օղակներում:
-Ինչպիսի՞ պոտենցիալ ունի ներկայիս երիտասարդությունը աշխարհաքաղաքական զարգացումների գործընթացում:
-Հայ երիտասարդները շատ տարբեր են, կան և' ակտիվներ, և' պասիվներ: Բայց ընդհանուր առմամբ նրանք ներկայումս բեղուն գործունեություն են ծավալում: Հետաքրքիր մի տենդենց կա.այն երիտասարդները, ովքեր սովորում են արտերկրում, հիմնականում վերադառնում են հայրենիք և փորձում հնարավորինս մասնակից լինել երկրի զարգացման գործում:
-Արդյո՞ք կան բավարար լծակներ երիտասարդների համար` միջազգային հարթակում արյունքում արդյունավետ մասնակցություն ունենալու համար:
-Միջազգային հարթակում երիտասարդների մասնակցության հնարավորությունները բավականին շատ են, սակայն մի փոքր ցածր է կոորդինացման մակարդակը:
Դասընթացները եզրափակվեցին ՀՀ ԱԺ իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանի հետ հանդիպումով, ով ներկայացրեց սահմանադրական փոփոխությունների կարգը, դրան առնչվող հիմնահարցերը, պատասխանեց երիտասարդներին հետաքրքրող հարցերին` բարձրացնելով նրանց իրազեկվածության մակարդակը:


Օրվա վերջում երիտասարդները այցելեցին Կեչառիսի վանական համալիր:

Դիտվել է՝ 1413

Մեկնաբանություններ