ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Իշխանության գալու երազները և իրականությունը շատ դեպքերում չեն համատեղվում իրար

Իշխանության գալու երազները և իրականությունը շատ դեպքերում չեն համատեղվում իրար
05.11.2014 | 13:18

«Նրանք, ովքեր պայքարում են՝ ողջունում եմ, որովհետև ցանկացած պայքար իր արդյունքն ունի, առավել ևս, երբ նորից հասարակություն է հավաքվում ու նորից քննարկելու առիթ է տալիս: Բայց պայքարը չի նշանակում իշխանափոխություն: Իշխանափոխություն կատարելու համար անհրաժեշտ են բավականին լուրջ վերլուծություններ, խնդիրներ, ծրագրեր և այդ ծրագրերի ու գործողությունների նպատակով որևէ ճանապարհային քարտեզ, որը մինչև այսօր չկա»,- ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է առաջիկա ամիսներին արտահերթ խորհրդարանական ընտրությունները, Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Հայաստանի քաղաքական դաշտն արդեն իսկ իր մշակույթն ունի, դա ընդունում ենք, թե չենք ընդունում՝ համենայն դեպս, այն կառավարման մոդելն է, որն իրականացվել է անկախության հենց սկզբից: Նման ենթադրություններն անտեղի աշխատանք են»:
«Բոլորը ցանկանում են իշխանության գալ: Իշխանության գալու համար հստակ ծրագիր է հարկավոր, որն ընդունելի կլինի հասարակության կողմից: Եթե ընդդիմությունը կամ հասարակական տարբեր ուժեր լավ ծրագրեր ունեն, ապա առաջինը պետք է աշխատեն հասարակության հետ: Իշխանության գալու երազները և իրականությունը շատ դեպքերում չեն համատեղվում»,- հավելեց ԱԺ նախագահը:

Դիտվել է՝ 1730

Մեկնաբանություններ