ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Գավառում հայկական ջարդերի գլխավոր կազմակերպիչները և ջարդարարները

Գավառում հայկական ջարդերի գլխավոր  կազմակերպիչները և ջարդարարները
07.11.2014 | 12:38

Եոզկատի գաւառի գլխաւոր ջարդարարները եղած են.
Իթթիհատի մասնաճիւղի նախագահ Թահսիլ Մամուրը Ֆէյզաք, Ճիրիտ Զատէ Հիւսնի, քիւրտ ցեղապետ Նեճիպ, ժանտարմա չաւուշի Կէօտեք Շիւքրի, Պողազլեանի գայմագամ Քեմալ պէյ:
Քաղաքապետ Իպրահիմ պէյ, որ կը հանդիսանայ գայմագամին աջ բազուկը, ճայր էյխենցի միւտիր Ֆերիտ, չերքէզ Պեքիր պէյ եւ եղբայրը Ճելալ պէյ (պոյրազլցի), շխլարցի Հայտար պէյ եւ եղբայրը Ճելալ պէյ, ուզունլուցի Ալօ, մենթեշցի Ալի Րիզա, պօղազլեանցի Քէլ ՈՒէյսել, ոստիկան-զօրաց հրամանատար Խուլուսի պէյ, թապուր աղասը Ղասըմ պէյ, որ կը հանդիսանայ հրէշներուն հրէշը, չալըրշէյնխեցի Արիֆ չաւուշ, պատտալցի կեավուր իմամ, պողազլեանցի Քէլ Հաճը, Թոփալ Հաշիմ, գայաբունարցի չերքէզ Հաճը Ճաֆար, եղբայրները Սատըք չաւուշ եւ Շաապ, չերքէզ Տէլի Ահմետ եւ եղբայրը Համիտ, գիւղապետ Ապտուլրահման էֆէնտի եւ եղբայրը՝ ոստիկան Մուրատ, ոստիկան Մեճեճէ, ոստիկան Քէօր Մեհմետ, ոստիկան-զօրաց հրամանատար Նիհատ պէյ, փաստաբան Ապտուլրահման, վաճառական Սապիթ պէյ, ոստիկանապետ Նուրի (ծանօթ է Բօլիս Նուրի անունով), իթթիհատի կեդրոնի ծանօթ ներկայացուցիչ եւ քարտուղար Ալի Միւճիր, որ Եոզկատ քաղաքի հրամանը բերելով՝ իսկոյն գործադրել կու տայ:
Մեզի համար ծանր տաժանք է այս հրէշներուն անունները արձանագրել, որպէսզի անոնք դառնան ներկայ եւ գալիք հայ սերունդներուն նզովքի առարկան: Խիղճի պարտք կը նկատենք շեշտել, թէ գտնուած են նաեւ խիստ սակաւ թուրքեր, որոնք հակառակեցան ջարդերուն:
Շուրջ 250 հազար թուրք բնակիչներ հաշուող Եոզկատ գաւառին մէջ մատի վրայ համրուող այս քանի մը մարդիկը միայն հակառակեցան հայկական զանգուածային ջարդերուն: Ասոնց վրայ պէտք է աւելցնել նաեւ այն միւսները, որոնք աստ ու անդ, այս կամ այն ձեւով կրցան պահել վերապրող հայեր, մասնաւորաբար մանուկներ եւ պատանիներ:
Եղեռնից առաջ Յոզղատի հայ բնակչության թիվը 14040 էր, 1933-ին՝ 485, 1946-ին՝ 260, 1967-ին՝ 180:
1921 թ. ապրիլի 1-ի դրությամբ Յոզղատի 45000 հայ բնակչությունից քաղաքում մնացել էր 3000 հայ:

Էջի պատասխանատու` Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2108

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ