Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երիտասարդ մասնագետների ուղղորդում` դեպի դպրոց

Երիտասարդ մասնագետների ուղղորդում` դեպի դպրոց
04.02.2015 | 14:17

ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Թիչ Ֆոր Արմենիա» հասարակական կազմակերպության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «Թիչ Ֆոր Արմենիա» հասարակական կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Ռայանը: Փոխըմբռնման հուշագրով կարևորվում է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում երիտասարդ կադրերի ներգրավումը, աշակերտների համար կրթական ռեսուրսների

մատչելիության անհրաժեշտությունն ու կուտակված միջազգային փորձի կիրառումը, ինչպես նաև հանրակրթության մեջ բարձրագույն կրթություն ստացած մասնագետների գիտելիքների ներդրումը: Փոխըմբռնման հուշագրի նպատակն է` համատեղել ստորագրող կողմերի ջանքերը հանրակրթության բնագավառում երիտասարդ մասնագետների ներգրավման և աշակերտներին որակյալ կրթություն ապահովելու ուղղությամբ:
Հուշագրի կողմերի համագործակցության ուղղություններից են՝ համապատասխան առարկաների ուսուցչների կարիք ունեցող հանրակրթական ուսումնական հաստատությունների հստակեցում, ուսուցիչների թափուր հաստիքների և աշակերտների առաջադիմության վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, երիտասարդ մասնագետների ուղղորդում դեպի դպրոցներ և մանկավարժության գծով որակավորում, ինչպես նաև ուսուցիչների գործուղում Հայաստանի կարիքավոր դպրոցներ:

Դիտվել է՝ 1692

Մեկնաբանություններ