ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Փրկությունը տեսախցիկն ու մեծ տուգանքներն են և ամենակարևորը` վախը

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Փրկությունը տեսախցիկն ու մեծ տուգանքներն են և ամենակարևորը` վախը
10.03.2015 | 13:22

Երևան-Սևան մայրուղում գտնվող Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» բրոնզե քանդակն է աննկարագրելի վանդալիզմի ենթարկվել, ենթարկվում և ենթարկվելու է:
Ջարդուփշուր արվեցին մեր մեծերի կավե քանդակները Հայաստանի հենց սրտում` մայրաքաղաքի կենտրոնում, անհետացան մեր մյուս մեծերի հուշատախտակ-հուշարձանների կիսանդրիները, կիսադեմերը, ջարդեցին, գողացան Այվազովսկու արձանի վրձինը, պոկեցին -տարան Տորք Անգեղի մի ոտքը…
Ավերվում, պղծվում, թալանվում են գերեզմանները, պատմական հուշարձանները…Էլ սրբություն չի մնացել:
Դե, ես չեմ կարծում, որ սա մեր դարավոր մշակույթ ունեցող ազգի ներկայացուցիչներն են անում, չէ′, քավ լիցի: Սա հաստատ ադրբեջանական, թուրքական բարբարոսների, քոչվոր դեսանտային խմբերի կամ Իրաքի հուշարձանները, թանգարանները ջարդուփշուր անող իսլամիստ ծայրահեղականների ձեռքի գործն է, նրանց ձեռագիրը: Համոզված եմ, հայը նման բան երբեք չի անի: Այ, հայերը կարող են աղտոտել, թքել, խնչել. միզել շենքերի մուտքերում, վերելակներում, գրոտել պատերին, «ստեղծագործել», թե չէ հուշարձան ջարդել, գողանալ, պղծել… Չէ′, երբեք, դա հային հարիր չէ, դա մենք չենք անի, մենք հո թո՞ւրք չենք կամ, «լավագույն» դեպքում, ադրբեջանցի, չնայած դրանք նույն զիբիլն են:
Շատերն այդ արձանների մոտ տեսախցիկների տեղադրումն են համարում ելքը, իսկ ես առաջարկում եմ մեր` հայերիս, յուրաքանչյուրիս գլխին մի տեսախցիկ տեղադրել: Էլ ոչ գողություն կլինի, ոչ կողոպուտ, ոչ կաշառակերություն, ոչ հասարակական կարգի խախտում: Մի խոսքով, իդեալական վիճակ:
Իսկ դուք` ընտանի՜ք, դպրոց, մանկավարժ, դաստիարակություն, ազնվություն, պարկեշտություն, ավանդույթնե՜ր… Չէ′, փրկությունը տեսախցիկն ու մեծ տուգանքներն են և ամենակարևորը` վախը:

Դիտվել է՝ 3491

Մեկնաբանություններ