ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Թուրք պատմաբանները` հայկական արխիվում

Թուրք պատմաբանները`  հայկական արխիվում
13.03.2015 | 01:15

Ի՞նչ են որոնում թուրք պատմաբանները մեր արխիվներում: Ըստ ամենայնի, նրանց հետաքրքրում են ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերը: Ցեղասպանության մեկդարյա տարելիցին ընդառաջ ակտիվացել են ուսումնասիրությունները: Արդյո՞ք ուսումնասիրությունների նպատակը ցեղասպանությունը հաստատող փաստեր գտնելն է:
Թուրքագետ Մխիթար Նազարյանը կարծում է, որ շարժառիթները կարող են տարբեր լինել` նայած թե ինչ ուժի հովանավորություն վայելող պատմաբաններ են. «Եթե, օրինակ, պետական ֆինանսավորմամբ գործուղված և աշխատող մասնագետներ են, ուրեմն ակնհայտ է, որ գիտական երկխոսության իմիտացիա են փորձում ստեղծել` ջանալով ցույց տալ, թե իրենք անկողմնակալ ու անաչառ գիտական հետաքրքրության դիրքերում են: Իսկ եթե պետական «տանիք» չունեցող մասնագետներ են, ապա չի կարելի բացառել, որ արդար որոնումների մեջ են ու ցանկանում են հիմնավոր փաստեր` պաշտոնական պատմագրության կաղապարից դուրս գալու համար»:
Իսկ գուցե փաստեր են ուզում գտնել, որ օգտագործեն հօգուտ իրե՞նց: Թուրքագետը չբացառեց: «Առաջին խմբի պատմաբանները հնարավոր է, որ նման հանձնարարություն էլ ստացած լինեն»,- ասաց նա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1689

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ