ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Չանաքկալեում հայեր չկայի՞ն. թուրքական պարբերականը՝ հաղթանակը հայերի արյունով ներկելու մասին

Չանաքկալեում հայեր չկայի՞ն. թուրքական պարբերականը՝ հաղթանակը հայերի արյունով ներկելու մասին
21.03.2015 | 12:26

Թուրքական Radikal պարբերականի հոդվածագիր Ֆաթիհ Թունչն անդրադարձել է Չանաքկալեի մարտերի 100-ամյակին, հայերի մասնակցությանն ու հաղթանակին հաջորդած կոտորածներին. «Միասին մահացանք, բայց միասին ապրել չկարողացանք: Ի՞նչն էր մեզ միասին պահում, և ի՞նչն էր մեզ այս հաղթանակի ուրախության ընթացքում արյան ծովում կորցնողը:
1915 թվական. այս հաղթանակն իրականում, ձեր իսկ խոսքերով, բոլոր ազգերի հաղթանակն էր, ուրեմն ինչո՞ւ հայերին թույլ չտվեցիք մասնակից լինել ձեր երջանկությանը: Չանաքկալեում ընկած Արամներ չկայի՞ն, չկայի՞ն այս հողերի համար թշնամու դեմ խրամատներում եղող հայեր: Այս հողերն օտարացնելու արդյունքում ոչնչացրիք հաղթանակը: Մինչ կմտածեինք, որ ոչնչացրել ենք թշնամուն, բոլորիս միմյանց թշնամի դարձրիք:
1915-ն է. մարտը՝ գարնան ավետաբերը: Ոչ ոք չգիտեր՝ գարունն ինչեր է բերելու: Արյան հոտ չկա գարնան մեջ, սակայն այնքան արյուն էր հոսել, որ ծաղիկներն ու ծառերն անգամ այդ արյան հոտն անցկացնել չէին կարողացել:
1915-ն է. Ժողովուրդը տգետ էր, մոռացել էր, որ մեկ ամիս առաջ իրենց հարևանների հետ կողք կողքի թշնամիների դեմ էին պատերազմում, մոռացել էին, որ հայերն իրենց եղբայրներն են: Հավատացել էր իմամների պատմած հեքիաթին, թե հայերն այս հողերը մասնատել են ուզում: Այնինչ այդ իմամները ժողովրդին հայերի դեմ էին սադրում՝ օգտագործելով Ալլահի անունը:
Իրականում հաղթանակը կար, և այն հայերը, որոնց դուք անհավատ էիք անվանում, նույնպես կային այդ հաղթանակի մեջ: Ձեռք բերված այդ հաղթանակը, սակայն, հայերի կոտորածների բոթն էր բերել:
Այդքան կոտորածները քի՞չ էին… Նայեք անցյալին, ովքե՞ր են մահացել, խաղաղություն և հանդարտություն են ուզում նրանք, իսկ դուք դեռ կոտորելու ցանկություն ունեք: Ինչո՞ւ է հայերի հանդեպ այս թշնամանքը: Մե՞ծ բան է իրենց նախնիների գերեզմանները տեսնելու ցանկությունը…»։

Դիտվել է՝ 1454

Մեկնաբանություններ