Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գիտություն է, էլի, էսօր կա, վաղը չկա

Գիտություն է, էլի, էսօր կա, վաղը չկա
27.03.2015 | 01:07

Աշխարհը գիտությանն է զարկ տալիս, Հայաստանը՝ քննչական կոմիտեին։ Ոչ, մենք դեմ չենք ո՛չ քննչական կոմիտեին, ո՛չ էլ դրա զարգացմանը, և ո՛չ էլ նպատակ ունենք նսեմացնելու նրա դերը։ Այդ կառույցը պետք է զարգանա, բայց արդյո՞ք դա պիտի արվի ի հաշիվ գիտության։ Կառավարության որոշմամբ ԳԱԱ օրգանական և դեղորայքային քիմիայի կենտրոն ՊՈԱԿ-ի շենքը, հարակից շինությունները և հողատարածքները տրվում են քննչական կոմիտեի դեպարտամենտին։ Եթե նկատենք, որ տրամադրվող տարածքը Ազատության պողոտայի վրա է, ապա կարելի է ասել, որ քննչական կոմիտեն «թաց տեղ չի պառկել»։ Բայց այ, գիտությունը, ռուսները կասեին, «село в лужу», քանի որ կառավարությունում այդպես էլ չհստակեցվեց օրգանական և դեղորայքային քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հետագա ճակատագիրը։ Դե, ասենք, հո մեծ բան չէ՞ եղածը, գիտություն է, էլի, էսօր կա, վաղը չկա։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ