ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Մաֆիոզ ԱԺ-ի բանավեճերը

Մաֆիոզ ԱԺ-ի բանավեճերը
05.05.2015 | 21:05

«Մենք լրջագույն օրենք ենք քննարկում թեթևամիտ ձևով: Հազար ներողություն էս բառի համար: Այսպիսի օրենքները նման ձևով չեն բերում, ափալ-թափալ քննարկում: Օրենքը որևէ քննադատության չի դիմանում: Առաջինը՝ Ռուսաստանին հարցրե՞լ եք, որ սենց օրենք եք ընդունում: Այսպե՞ս ենք մեր գործընկերային պարտականությունները կատարում: Բա որ էստեղ նստածներից մեկը վերցնի ու Պուտինին նամակ գրի: Երկրորդ՝ ես հոգնել եմ էդ արտասահմանյան հայ օլիգարխներից: Դրանք էս պետությունը մի օր կքանդեն: Արդեն մենք լրիվ քանդում ենք հարկային դաշտը»,- ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ եկամտահարկի ու շահութահարկի օրենսդրական փոփոխությունների քննարկման ժամանակ, որով ՀՀ տարածքից դուրս աշխատող ՀՀ քաղաքացիները կարող են գրանցվել այստեղ և եկամտային հարկ վճարել 13 %-ի չափով: Ըստ նրա՝ առաջին անգամ է, որ ուղղակի հարկերը՝ շահութահարկ-եկամտահարկ պիտի դիֆերենցեն ըստ աշխատանքների: Բագրատյանի խոսքով՝ սովորաբար դիֆերենցվում են անուղղակի հարկերը. «ՈՒղղակի հարկերի նկատմամբ նման բան անում են սահմանափակ ժամանակի համար: Եվ պետք չէ ինձ հակառակում համոզել: Հետո, ես էստեղ եմ աշխատում՝ 24 % տամ, գնամ Ռուսաստան աշխատեմ՝ 13 % տա՞մ: Ասում եք՝ արտագաղթի՞: Հոգնե՞լ եք մեզանից: Ես նման բան առաջին անգամ եմ տեսնում: Պարոն Սահակյան, ո՞նց կարող է նման օրինագիծ մտնի ԱԺ: Մենք, ի՞նչ է, դարձել ենք մաֆիոզ ԱԺ: Ո՞նց կարելի է սենց բան թույլ տալ»: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը համաձայնեց, որ հարկման արդարացիության տեսանկյունից ճիշտ է, որ միևնույն եկամուտը հարկեն միևնույն դրույքաչափով: Սակայն, ըստ նրա, խնդրի կարգավորման դեպքում ակնկալվող օգուտը ավելին է, քան հորիզոնական կամ ուղղահայաց արդարության պահպանան դեպքում մեր ստացածները: «Ռուսաստանի Դաշնության հետ որևէ խնդիր առկա չէ, որովհետև յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում հարկման դրույքաչափերը և որևէ սահմանափակումներ չունենք: Այս նախագծով մենք, իհարկե, չենք նպաստում արտագաղթին, բայց քաջ գիտակցում ենք, որ շատ հայրենակիցներ կամա թե ակամա աշխատում են արտերկրում: Սրանով դաշտ ենք ստեղծում, որ օրինական կատարեն վճարումներ և դրանից օգտվի նաև ՀՀ-ն»,- ասաց Վ. Միրումյանը: «Ասում եք՝ Դուք ճիշտ եք, բայց… Ձեր էդ «բայց»-ը սպանում ա: Բայցից հետո էլ որևէ պատասխան չլսեցի Ձեզանից»,- վրդովվեց Հ. Բագրատյանը: Ըստ նրա՝ ով աշխատում է Նովոսիբիրսկում, պետք է հարկ տա այնտեղ և դա ԵԱՏՄ գաղափարն է. «Եթե միացել եք, հարգեք դա: Ի՞նչ է նշանակում ՀՀ-ն ուզում է օգուտ ունենա: ՈՒզում եք օգուտ ունենալ, էնպես արեք, որ մարդիկ չարտագաղթեն, էստեղ աշխատեն ու էստեղ հարկ վճարեն: Ես չեմ կարող ընդունել: Ձեր բացատրությունները նույնիսկ տրամաբանությանը հարիր չեն»: Վ. Միրումյանը կրկնեց, որ իրենց նպատակն արտագաղթին նպաստող օրենք ընդունելը չէ: Ըստ նրա՝ մեր հայրենակիցների մի զգալի մաս աշխատում է արտերկրում ու եկամուտներն ուղղում է ՀՀ, իրենց նպատակն է, որ այդ եկամուտները հարկվեն այստեղ, ոչ թե այնտեղ:

Դիտվել է՝ 1466

Մեկնաբանություններ