Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երևանը կդառնա Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք

Երևանը կդառնա Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք
11.05.2015 | 15:02

Մայիսի 14-15-ը Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին ընդառաջ այսօր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը: Նախարարը տեղեկացրել է, որ միջոցառումներին մասնակցելու նպատակով հրավիրվել են 47 երկիր ու տարբեր միջազգային կազմակերպություններ: Շուրջ 20 երկիր կներկայացվի նախարարների մակարդակով:

Արմեն Աշոտյանի խոսքով` Երևանը կդառնա Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք: «Սա ոչ թե միջոցառում է, այլ իրադարձություն՝ համաեվրոպական նշանակության կրթական իրադարձություն, որտեղ կարևոր, ճակատագրական որոշում է կայացնելու միլիոնավոր ուսանողների, հազարավոր բուհերի համար: Երևանում կքննարկվեն և կընդունվեն եվրոպական կրթության նոր չափանիշներ, որոնք հետո կյանքի կկոչվեն Բոլոնիայի գործընթացին անդամ երկրներում»,- նշել է նախարարը` ընդգծելով, որ Հայաստանը` որպես նախարարական 2015թ. գագաթաժողովը հյուրընկալող և քարտուղարության պարտականությունները ստանձնող երկիր, ընտրել է հարևանության ձևաչափը և ֆորումին հրավիրել նաև Բոլոնիայի անդամ երկրների հարևան երկրներին` Աֆրիկյան պետություններից, Միջին Ասիայից, Կենտրոնական Ասիայից և այլ տարածաշրջաններից։ Արմեն Աշոտյանը նշել է, որ կրթական նման մեծ միջոցառում Հայաստանը չի ունեցել` ընդգծելով, որ միջոցառումը Երևանում անցկացնելու համար քվեարկությունը 2012 թվականին եղել է միաձայն, ընդ որում` ոչ մի երկիր դեմ չի քվեարկել: Նախարարի խոսքով` համաժողովի խորհրդանիշ է ընտրվել նուռը, որը սովորական նուռ չէ, այլ մասնիկներ` եվրոպական տարածք խորհրդանշող աստղիկներով:
Լրագրողները հարցեր են ուղղել նախարարին, որոնցից մեկը վերաբերել է Հայաստանի` անդամակցության տաս տարիներին գրանցված արդյունքներին: Արմեն Աշոտյանի խոսքով` կրթության ոլորտում մեր երկիրը շոշափելի արդյունքներ է գրանցել: «Այս տաս տարիների ընթացքում Բարձագույն կրթական համակարգը դարձել է բարեփոխումների շրջադարձային փուլ. ավարտել ենք կառուցվածքային բարեփոխումների փուլը: Կրթական կառուցվածքն ամբողջությամբ համադրելի է եվրոպական կրթական չափանիշներին»,- նշել է նախարարը` միաժամանակ ընդգծելով, որ բավական անելիքներ դեռ կան: Լրագրողների հարցերը վերաբերել են նաև կրթական համակարգում հնարավոր փոփոխություններին, ֆորումին գործընթացի անդամ երկրների` Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունների հնարավոր մասնակցությանը, չճանաչված պետությունների կրթության իրավունքին, կրեդիտային համակարգին, գագաթաժողովի ընթացքում նոր համաձայնագրերի ստորագրմանը և շատ այլ խնդիրների:
Նշենք, որ Հայաստանն անդամակցել է Բոլոնիայի գործընթացին 2005թ. Բերգենի նախարարական գագաթնաժողովում` ակտիվորեն ներգրավվելով Բոլոնիայի գործադիր խմբի և նրա բոլոր ենթակառույցների աշխատանքներին: Բոլոնիայի գործընթացի մեկնարկի համար հիմք է հանդիսացել 1998թ. Սորբոնում չորս երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության և Իտալիայի կրթության նախարարների ստորագրած համատեղ հռչակագիրը: Սորբոնի հռչակագրում տեղ գտած հիմնական նպատակները՝ ԵԲԿՏ-ի համար ընդհանուր չափորոշիչների ստեղծում, ուսանողների և ակադեմիական անձնակազմի շարժունություն, որակի ապահովում, ամրագրվել են արդեն Բոլոնիայի հռչակագրում, որը 1999թ.-ին ստորագրել է եվրոպական 29 երկիր:
Բոլոնիայի գործընթացն ընդգրկում է 47 եվրոպական երկիր, 10 խորհրդատու կազմակերպություն և այլ գործընկեր կազմակերպություններ: Բոլոնիայի գործընթացի հիմնական բաղադրիչներն են` եռաստիճան կրթական համակարգ, որակավորումների շրջանակ, կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ, դիպլոմի հավելված, որակի ապահովում, փոխճանաչում, համատեղ աստիճանների հավատագրման եվրոպական մոտեցում:

Դիտվել է՝ 989

Մեկնաբանություններ

疯姃閿熼摪顑炲喛鎷疯剹闅嗚剻閿熺煫顫嫹閿熺煫鍐挎嫹鑴楄姦鑴欓敓鐭伄鐫瑰喛鎷疯剹闅嗚剻閿熺煫鍋煫鍐挎嫹鑴楃鑼/1352197527">Սոցցանցային գրառումներ
Գրքեր, որ չեմ հասցրել կարդալ
Գրքեր, որ չեմ հասցրել կարդալ

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ  «խոհարարի» նոր վարկած
Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ «խոհարարի» նոր վարկած

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք
Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք