«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Ցեղասպանության 100-րդ տարելիցն արտացոլում է քաղաքականապես անհարմար իրականություն. Mint Press News

Ցեղասպանության 100-րդ տարելիցն արտացոլում է քաղաքականապես անհարմար իրականություն. Mint Press News
19.05.2015 | 13:01

Կոտորածը մի երկրում կարող է բնորոշվել ցեղասպանություն բառով, մեկ այլ երկրում՝ ոճրագործություն բառով, իսկ երրորդում՝ անվանումով, որը հազիվ թե արժանի լինի հիշատակման։ Ո՞ր դեպքում կարող ենք բոլորս համաձայնել կիրառել Genocide բառը։ Այդ հարցի պատասխանը մեծապես քաղաքական է՝ Mint Press News-ում գրում է Ջեֆրի Քևինոն։ Վերջերս նշված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշեցում է, որ ոչ բոլոր ողբերգություններն են նմանապես հաշվվում, և որ քաղաքականությունը՝ թե ներքին, թե արտաքին, կարող է երանգավորել պատմության մեր մեկնաբանությունը։
Ժամանակակից Թուրքիայում Ցեղասպանության հիշատակումը քաղաքականապես ժողովրդական չէ թե կառավարությունից ներսում, թե դուրս։ Չնայած իշխանություններն ընդունում են, որ վայրագություններ եղել են, սակայն պնդում են, որ ծրագրված ու համակարգված չէին՝ ուղղված հայ բնակչության բնաջնջմանը։ Թուրքերի ճնշող մեծամասնությունը կարծում է, որ երկիրը չպետք է պիտակավորի 1915-ի դեպքերը որպես ցեղասպանություն և չպետք է ներողություն խնդրի։
Այսպիսին են տրամադրությունները Թուրքիայում։ Անկարայի հետ համագործակցել ցանկացողներին խորհուրդ է տրվում խուսափել G-ով բառից։ ԱՄՆ-ում նախագահ Օբաման խուսափեց «ցեղասպանություն» բառն արտասանելուց և փոխարենը կիրառեց «Մեծ եղեռը»։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գործածեց «ոճրագործության հանցանքներ» արտահայտությունը։ Իսրայելը, որը փորձում է ընդհանուր առմամբ ոչ բարեկամական հարևանների մեջ հավասարակշռվել Թուրքիայի հետ լավ հարաբերություններ պահպանելով, ոչ ճանաչում, ոչ էլ ժխտում է Հայոց ցեղասպանությունը։
Քաղաքականապես անհարմար բռնությունը այլ կերպ կոչելու միտումը էնդեմիկ է քաղաքականության համար՝ անկախ, թե ով է իրականացնում սպանությունը, փորձում արդարացնել կամ անտեսել։

Դիտվել է՝ 1154

Մեկնաբանություններ