ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մարիլան հերքում է և փաստեր պահանջում

Մարիլան հերքում է և փաստեր պահանջում
12.06.2015 | 18:46

Ի պատասխան Գոռ Գևորգյանի 02.06.2015թ. իր ֆեյսբուքյան էջում տեղադրված նյութի, որը հրապարակեցին ինը լրատվական կայքեր, վստահեցնում ենք, որ «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ կողմից արտադրվող ապրանքատեսակները մշտապես ենթարկվում են լաբորատոր փորձաքննությունների: Վերջին փորձաքննությունը իրականացվել է 20.05.2015-ին, որի արդյունքների համաձայն կաթնամթերքի բոլոր տեսակները համապատասխանում են սահմանված նորմերին: Փորձարկման լաբորատորիայի թույլտվությամբ կաթի և մածունի փորձարկման արձանագրությունները հրապարակում ենք:


Քանի որ մենք տեղեկացված չենք` պահպանվե՞լ են արդյոք նմուշառման պահանջները, սպառողը այն գնելուց հետո անմիջապես տեղափոխե՞լ է լաբորատորիա, տեղափոխելիս կամ հենց խանութում չե՞ն խախտվել արդյոք պահպանման պայմանները և այլ անհրաժեշտ պահանջներ, ապա հնարավոր չէ պնդել, որ արձանագրված շեղումները արտադրողի պատճառով են:
Խնդրում ենք Գոռ Գևորգյանին և այն լրատվական կայքերին, որոնք հրապարակեցին նշված նյութը /http://livenews.am/, http://blognews.am/, http://www.analitik.am/, http://www.replik.am/, http://hartak.am/, http://asekose.am/, http://yn.am/, http://orer.am/, http://pressmedia.am// ներկայացնել արձանագրությունները հրապարակելու մասին լաբորատորիայի գրավոր թույլտվությունը:
Վստահ լինելով, որ հրապարակելու գրավոր թույլտվություն չունեք, պահանջում ենք Գոռ Գևորգյանից և նշված կայքերից անհապաղ հանել իրենց էջերից նշված նյութը: Դուք ձեր գործողություններով վնասում եք «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ գործարար համբավին: Մեր պահանջը չկատարելու դեպքում ստիպված ենք լինելու դիմել դատարան:
Իսկ «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ն հետևողական է լինելու և պարզելու է, թե ինչպես ՛՛ԱՑԽՄ՛՛-ն և ՛՛ՄԱՖԱՄ՛՛-ը հայտնվեցին իր արտադրանքի մեջ:
«ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ն իր գործունեության հինգ տարիների ընթացքում ձեռք է բերել վստահելի հեղինակություն ու բարի անուն և թույլ չի տա, որ միակողմանի և ոչ օբյեկտիվ գործողությունների արդյունքում տուժի ընկերության գործարար համբավը:


«ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ տնօրինություն

Դիտվել է՝ 1971

Մեկնաբանություններ