ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Նոր չէ Բիբինի տեսակն ի հայտ եկել, այն կար և բարեհաջող մուտացվում է

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Նոր չէ Բիբինի տեսակն ի հայտ եկել, այն կար և բարեհաջող մուտացվում է
24.06.2015 | 13:15

Երբ Ղարաբաղ կոմիտեի, ՀՀՇ-ի տղերքը իշխանության եկան նիհար, «սովալլուկ», վատ հագնված, ազնիվ հայացքներով, հիմնականում պարկեշտ տղերք էին: Չափավոր ապրած, ԳՀԻ-ներում, ԲՈՒՀ-երում աշխատած, գրագետ, կարդացած, վեհ, ազնիվ գաղափարներով:

Ե՞վ…
Եվ ի՞նչ դարձան, երբ պաշտոններ ստացան: Երբ հին, քյառթու, փորձված պաշտոնյաները լրջորեն զբաղվեցին իրենցով, «դաստիարակեցին», «կյանքի դասեր» տվեցին, սովորեցրին կաշառակերության, հովանավորչության, յուրացման, թալանի ձևերն ու մեթոդները:
Նրանք շատ արագ, ուշիմ և ընդունակ աշակերտի նման յուրացրին ու մի բան էլ գերազանցեցին իրենց ուսուցիչներին, իրենց վարպետ դաստիարակներին: Հարստացան, չաղացան ու հղփացան: Այնպես որ, ի՞նչ Բիբին…
Եթե հիմա երկնքից հրեշտակ էլ իջնի, դառնալու է Բիբին` շատ արագ, շատ հմուտ, կատարելագործված ու ժամանակակից:
Ցավում եմ, բայց մենք բոլորս ենք մեղավոր, մենք բոլորս ենք Բիբին: Բիբինն իմ մեջ է, քո մեջ, նրա մեջ, բոլորի մեջ: Մեր հասարակության գերակշռող հատվածը բիբինացված է, բիբինակոծված: Բիբինի սինդրոմը, բիբինի վարակը կաթվածահար է արել բոլորին, բիբինախտով վարակվածները, տառապողները շատ են ու գրեթե ամենուր: Եվ նոր չէ այդ տեսակն ի հայտ եկել, այն կար և բարեհաջող ու մշտապես մուտացվում է:
Մենք պետք է սպանենք մեր միջի Բիբինին: Պետք է հավատանք մեր ուժերին, գտնենք հակավարակը և բիբինենք բիբինախտով տառապողներին: Բիբինենք ու ազատվենք բիբինախտից ու բիբինացավից:
Ցավոք, ամեն ինչ պատճառահետևանքային կապի մեջ է, ու բոլորն էլ նույն թավայի մեջ են, նույն բաղադրատոմսի տարր, մասնիկ, համեմունք` կծու, դառը թե թթու, մեկ է: Ցավոք, մենք բոլորս Բիբին ենք` մեր չափով, մեր դիրքով, մեր տեղով: Ցավո´ք:

Դիտվել է՝ 4514

Մեկնաբանություններ