Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Երևանի խեղդող շոգը չի կանգնեցնում ցուցարարներին

Երևանի խեղդող շոգը չի կանգնեցնում ցուցարարներին
25.06.2015 | 01:32

Երևանում ցուցարարներին չի կանգնեցնում անգամ խեղդող շոգը՝ գրում է ֆրանսիական Figaro-ն: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիան թերթը կոչել է Հայաստանում վերջին տարիների ամենախոշոր հակակառավարական ցույցը: Պարբերականի հրապարակման մեջ նշվում է. «Բողոքի շարժումն ամբողջ երկրում տարածվում է «Ո՜չ թալանին» խմբի ջանքերով: Նրանց Facebook-ի էջում կարելի է գտնել կառավարությանն ուղղված կոչը. «Մենք ենք երկրի տերերը: Չենք հանդուրժի էլեկտրաէներգիայի սակագնի աճը և թույլ չենք տա թալանել մեր ժողովրդին»: Ներկա են նաև ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ Հայ ազգային կոնգրեսը: Իսկ այս գիշեր հայտնի անձինք՝ ընդդիմադիր պատգամավորներ, դերասաններ և նույնիսկ կառավարության անդամներ (կրթության նախարարը) կենդանի պատ կազմեցին ցուցարարների և ոստիկանների միջև»:
Figaro-ն նշում է, որ թանկացման պատճառներից մեկն էլ ռուսական ռուբլուն հետևած ազգային արժույթի անկումն է: Իսկ դա նշանակում է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կուժեղացնի Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետևանքների հանդեպ խոցելիությունը: «Հայկական արտահանման 23 %-ը բաժին է հասնում Ռուսաստանին, և հզոր հարևան երկրում տնտեսական ճգնաժամն ազդել է հայկական տնտեսության և արժույթի վրա: Հենց դա էլ ազդեց սակագնի բարձրացման մասին էլեկտրացանցի պահանջի վրա: Անդամակցելով ԵԱՏՄ-ին՝ Հայաստանը պետք է դիմակայի Ռուսաստանի դեմ Եվրոպայի և ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, որոնք երկարացվելու են մինչև 2016 թվականի հունվարը»:

Դիտվել է՝ 1697

Մեկնաբանություններ