«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Գալուստ Սահակյանը քնից արթնացավ

Գալուստ Սահակյանը քնից արթնացավ
01.07.2015 | 00:05

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր հայտարարություն է տարածել հունիսի 17-ից սկսված քաղաքացիական պայքարի վերաբերյալ: Նա «Ո՜չ թալանին» նախաձեռնության անդամներին հորդորում է «մնալ օրինականության սահմաններում, բացառել իրավիճակի անկառավարելի ու անկանխատեսելի որևէ զարգացում, պայքարը տեղափոխել ավելի ռացիոնալ՝ երկխոսության ու գործակցության հարթություն»։ Ըստ ԱԺ նախագահի՝ միմյանց ընդառաջ քայլերը կմեղմեն համընդհանուր անվստահության մթնոլորտը, իսկ համատեղ ուժերով լուծումներ փնտրելը երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական ու համակարգային խնդիրներին՝ կապացուցեն «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսի կենսունակությունն ու ճշմարտությունը: Գալուստ Սահակյանը նաև ընդգծում է, որ քաղաքացիական հասարակության՝ իր իրավունքների համար պայքարը ժողովրդավարության հաստատման և հանրության կողմից իշխանությանը վերահսկելու արդյունավետ մեխանիզմ է, և միայն հասարակության և պետական ինստիտուտների երկխոսությամբ ու փոխազդեցությամբ է հնարավոր հասնել առկա խնդիրների լուծմանը և պետականության հիմքերի ամրապնդմանը։
Նա կարծում է, որ հունիսի 23-ի առավոտյան ցուցարարների և լրագրողների հանդեպ ոստիկանության հնարավոր անհամաչափ գործողությունների յուրաքանչյուր դեպքի առթիվ անհրաժեշտ է ամբողջական քննություն իրականացնել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
«Չափազանց վտանգավոր են Հայաստանի քաղաքացիների արժանապատիվ պայքարը, կոնկրետ խնդիր հետապնդող խաղաղ հավաքները տարբեր ուժերի կողմից իրենց՝ մեր ազգային-պետական շահերին հակասող նպատակներին ծառայեցնելու յուրաքանչյուր փորձ ու սադրանք։ Մայրաքաղաքի կենտրոնի ամենաբանուկ՝ Բաղրամյան պողոտան տևական ժամանակով փակելն ու կաթվածահար անելը չեն կարող պայքարի միակ միջոցը լինել»,- հայտարարում է Գալուստ Սահակյանը։

Դիտվել է՝ 1400

Մեկնաբանություններ