ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ասում են...

Ասում են...
24.07.2015 | 00:22

...թե իշխանության կուլիսներում որոշված է` արդարադատության նախարար կդառնա ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը` օգոստոսի վերջերին: Սակայն, որքան էլ պարադոքսալ է, հենց նույն ՀՅԴ-ում են մասնակիորեն «տարակուսած» այդ հեռանկարից: Բանն այն է, որ Հրանտ Մարգարյանը ցանկանում է նոր կադրերով մտնել կոալիցիա, «քյարթ» ՀՅԴ-ականները ասում են` «փորձված թանն անփորձ մածունից լավ է»: Ինչ վերաբերում է Կորյուն Նահապետյանի թեկնածությանը, ապա այն ընդհանրապես չի քննարկվել իշխանությունում, մանավանդ որ նույն Կորյունը շատ ծանր ու դժվար է աշխատում ԱԺ մշտական հանձնաժողովում, նրա ղեկավարած հանձնաժողովում կոնֆլիկտային իրադրությունները, վեճերը, երբեմն իրար քաշքշել-ծեծելը, նաև իր մասնակցությամբ, քիչ չեն: Ի դեպ, Կորյունի ամենամեծ «թշնամին» իրավաբանության «կորիֆեյ», ոչ անհայտ Գագիկ Ջհանգիրյանն է, նրանք միմյանց նկատմամբ «սՌփվօռ վպտՐՌÿջվՖ» ունեն:

Դիտվել է՝ 1876

Մեկնաբանություններ