Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Աֆրիկայի զարգացմանը

ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Աֆրիկայի զարգացմանը
26.07.2015 | 17:43

ԱՄՆ-ի կառավարությունը, ամերիկյան բանկերն ու հիմնադրամները ընդհանուր առմամբ 1 միլիարդ դոլար կհատկացնեն Աֆրիկայում բիզնեսի զարգացմանը, որը ներկայումս վերելքի մեջ է՝ Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում Ձեռնարկատիրության գլոբալ գագաթնաժողովում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման. «Աֆրիկան աշխարհի ամենաարագ զարգացող տարածաշրջաններից մեկն է: Մարդիկ դուրս են գալիս աղքատությունից: Միջոցների մի մասը նախատեսված է կանանց ու երիտասարդներին աջակցելու համար, որոնց համար ավելի բարդ է սեփական բիզնեսը սկսել մայր ցամաքում: Եթե թիմի կեսը չի խաղում, դուք մեծ խնդիր ունեք»: Քենիայի նախագահ ՈՒխուրու Քենիատան իր հերթին հայտարարել է, որ Աֆրիկան ամենաերիտասարդ ու անսահմանափակ հնարավորություններով առավել հեռանկարային գոտին է աշխարհում: Քենիական այցի ժամանակ Օբամային ուղեկցում էր 20 օրենսդիր և 200 գործարար: Օբաման Քենիայից մեկնելու է Եթովպիա, ուր գտնվում է Աֆրիկյան միության շտաբ-բնակարանը:

Դիտվել է՝ 767

Մեկնաբանություններ