Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

ՀԷՑ-երը աուդիտի մրցույթ են հայտարարել

ՀԷՑ-երը աուդիտի մրցույթ են հայտարարել
01.09.2015 | 11:20

«Հայաստանի էլցանցերը» աուդիտորական ծառայությունների մրցույթ է հայտարարել: 2009-2014-ին կատարված ծախսերի, համաձայնեցված ընթացակարգերի համապատասխանության և իրականացման ստուգում անցկացնելու տեխնիկական առաջադրանքը նախապատրաստվել է ՀՀ-ի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՌԴ էներգետիկայի նախարարության համատեղ ջանքերով: Նախնական տվյալներով՝ աուդիտը 3 ամիս կտևի: Մրցութային հայտերը պիտի ներկայացվեն մինչև 2015-ի սեպտեմբերի 30-ը: Այդ օրը կբացվեն հայտերով ծրարները: Մրցույթը միջազգային է: Աուդիտի արժեքի սահմանային նիշ չի նախատեսված: Մինչև դեկտեմբերի կեսը Հայաստանի էներգահամակարգի վերլուծությունը կավարտի խորհրդատվական Deloitte & Touche CIS ընկերությունը և կառավարությանը մենեջմենթի վերաբերյալ խորհրդատվություն կներկայացնի:

Դիտվել է՝ 818

Մեկնաբանություններ