ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Քոչարյանին իր անցյալն են հիշեցնում

Քոչարյանին իր անցյալն են հիշեցնում
06.10.2015 | 23:40

Այսօր խորհրդարանական կյանքը բավականին աշխույժ էր: Նախ՝ Գալուստ Սահակյանը չգիտեր՝ անվտանգության աշխատակիցների՞ն, թե՞ շտապօգնություն կանչեր, որպեսզի Զարուհի Փոստանջյանին դուրս հրավիրեին: Իսկ մինչ այդ Փոստանջյանը մոտեցել էր ԱԺ նախագահին և բողոքում էր, թե ինչու իրեն վարման կարգով ելույթի հնարավորություն չեն տալիս: Ոչ անվտանգության, ոչ էլ շտապօգնության կարիք չեղավ, պատգամավորն ինքնակամ լքեց դահլիճը:
Օրվա երկրորդ կեսին խորհրդարանում Ռոբերտ Քոչարյանի ուրվականն էր պտտվում: Մեկ հարց-հարցազրույց էր տվել երկրորդ նախագահը և սրտի եկածը թափել գործող իշխանության գլխին: Վերջիններս էլ «տակը» չէին մնում: Հիշում ու հիշեցնում էին Քոչարյանի կառավարման արատավոր բարքերը և զարմանում` տեսնես ում է մեղադրում հոռի բարքերի «կնքահայրը»: Ավելին, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նույնիսկ հեգնել է, թե հարցազրույցում «ոսկեղենիկ» հայերեն է օգտագործված, իսկ գիտենք չէ՞ Քոչարյանի հայերենի «բառամթերքը»:

«Հարցազրույցում շատ ավելի ոսկեղենիկ ու մաքրամաքուր հայերեն էր գործածած՝ հարատև չարիք, լճացման աղբյուր, արատավոր համակարգ և ոչինչ չփոխելու տեսլական: Բայց հարցազրույցը, իմ կարծիքով, ուներ անկյունաքար: Անկյունաքարը հետևյալ պնդումն էր, որ այս Սահմանադրությունը պետք չի փոխել, որովհետև նոր Սահմանադրությունը դառնում է արատավոր համակարգի վերարտադրման գործիք: Խնդրում եմ ուշադրություն դարձնել արատավոր համակարգի վերարտադրման արտահայտության վրա: Հիմա ես հարցեր ունեմ՝ եթե արատավոր համակարգի վերարտադրման գործիք է, ապա այդ արատավոր համակարգը ե՞րբ է առաջացել, այսօ՞ր է առաջացել, թե՞ տարիներ առաջ, ինչպիսի՞ պայմաններում է առաջացել այդ արատավոր համակարգը»,- ասել է Շարմազանովը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1300

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ