ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ո՞վ է Հիտլերին համոզել կոտորել հրեաներին

Ո՞վ է Հիտլերին համոզել կոտորել հրեաներին
24.10.2015 | 01:24

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունը սկանդալի պատճառ է դարձել: Al Jazeera-ի փոխանցմամբ` Նեթանյահուն ասել է, թե իրականում Հիտլերը չի ցանկացել կոտորել հրեաներին, ֆյուրերին վերջնականապես «համոզել է» արաբների գերագույն մուֆթի Հաջ Ամին ալ-Հուսեյնին: Այս հայտարարությամբ Իսրայելի իշխանությունները փաստորեն Հիտլերին ազատել են Հոլոքոստի պատասխանատվությունից: Մինչդեռ շարունակվող քննարկումների ֆոնին գերմանական ԶԼՄ-ները տարածել են կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը, որԳերմանիան գիտակցում ու չի հրաժարվում իր մեղքից Հոլոքոստի հարցում, անկախ Նեթանյահուի հայտարարությունից: Արաբական ԶԼՄ-ներն էլ, շարունակում են գրել Նեթանյահուի հայտարարության անհեթեթության մասին, արձանագրելով, որ Իսրայելի վարչապետը ծաղրուծանակի առարկա է դարձել իր խոսքերի համար, որ նրա հայտարարությունը «աբսուրդ» է ու «հեքիաթ»: Նեթանյահուն հայտարարությունն արել է Երուսաղեմում Սիոնիստական համաշխարհային կոնգրեսի ժամանակ` իսրայելա-պաղեստինյան հարաբերություններում նոր լարվածության ֆոնին: Նա ասել է, որ Հիտլերը «այդ ժամանակ չի ցանկացել բնաջնջել հրեաներին, այլ միայն արտաքսել», իսկ արաբների առաջնորդը համոզել է կոտորել հրեաներին 1941-ին Հիտլերի հետ իր հանդիպմանը` ասելով, թե հրեաները արտաքսման դեպքում կլցվեն Պաղեստին, ինչը ձեռնտու չէ արաբներին:

Դիտվել է՝ 1037

Մեկնաբանություններ