Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Իրանը պատրաստ է Եվրոպային գազ վաճառել քաղաքական նպատակներով

Իրանը պատրաստ է Եվրոպային գազ վաճառել քաղաքական նպատակներով
05.11.2015 | 15:02

Իրանը պատրաստ է Եվոպային գազ վաճառել, նույնիսկ եթե շահավետ չէ տնտեսական տեսանկյունից՝ ասել է Իրանի նավթաարդյունահանման նախարարի՝ միջազգային և կոմերցիոն հարցերով տեղակալ Ամիր Հուսեյն Զամանինիան։ «Մենք ցանկանում ենք տնտեսական հարաբերությունները կիրառել որոշակի քաղաքական կապերի ստեղծման համար»,- նշել է փոխնախարարը։ Նա արձանագրել է, որ իրանական գազի գնմամբ հետաքրքրված են Ճապոնիան, Չինաստանը և Պարսից ծոցից հարավ երկրները՝ բացի Կատարից։ Եվրոպական երկրները նույնպես միշտ հետաքրքրություն են դրսևորել իրանական գազի գնման նկատմամբ։
«Մենք ցանկանում ենք, որ մեր հարաբերությունները զարգանան ոչ միայն Պարսից ծոցի երկրների, այլև Արևմուտքի հետ։ Երբ տնտեսական հարաբերություններն ամրապնդվում են, քաղաքական տարաձայնությունները վերանում են, դա նվազեցնում է նոր պատժամիջոցների շանսերը»,- ասել է նա։ Իրանն ուսումնասիրում է Անդրանատոլիական գազատարով (TANAP) Եվրոպա գազի արտահանման հնարավոր ուղիները։

Դիտվել է՝ 789

Մեկնաբանություններ