ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Բրիտանիայի 8 միապետների կալվածքը վաճառվում է

Բրիտանիայի 8 միապետների կալվածքը վաճառվում է
13.11.2015 | 17:56

Մեծ Բրիտանիայում 2,9 մլն դոլարով վաճառքի է հանվել պատմական կալվածք, որն անցած 1000 տարում պատկանել է բրիտանական 8 միապետների։ ՈՒայթ կղզու Արեթոն կալվածքը թվագրվում է 872 թ.։ Առաջին արքան, որ այդտեղ ապրել է, եղել է Ալֆրեդ Մեծը։ Նրա կտակով կալվածքը 885-ին որպես ժառանգություն փոխանցվել է որդուն` Էթելվարդին։ Այնուհետև Արեթոնին տիրացել է ՈՒեսեքսների թագավորական տոհմի վերջին ներկայացուցիչը` Էդուարդ Քարոզիչը, 1086-ին կալվածքը փոխանցվել է Վիլհելմ Զավթիչին։ 1131 թ. Արեթոնը հանձնվել է վանականներին, ուր ապրել են, 400 տարի հետո այն կրկին հայտնվել է միապետների ձեռքում՝ Հենրիխ 8-րդի, Մարիա 1-ինի, Էլիզաբեթ 1-ինի, Հակոբ 1-ինի ու Կառլ 1-ինի:

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ