Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ուսանողները՝ կարևոր գործընկեր

Ուսանողները՝ կարևոր գործընկեր
20.11.2015 | 20:56

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել ԵՊՀ-ում ընթացող «Երիտասարդական մասնակցությունը ուսանողական ինքնակառավարման գործընթացում» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցների հետ: Ողջունելով օտարերկյա և տեղացի ուսանողներին՝ ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է ուսանողական կառույցների կարևորությունը հատկապես բուհական որոշումների կայացման գործընթացում. «Ինքս՝ իբրև ուսանողական կառույցների ճանապարհն անցած մարդ, շատ լավ հասկանում եմ ուսանողական միությունների խնդիրներն ու ակտիվ ուսանողների՝ բուհերը ներսից բարեփոխելու ցանկությունը:

Հայաստանում ընթացող կրթական բարեփոխումներում մեծ տեղ է հատկացված ուսանողական համայքներին. մեզ համար կարևոր է, որպեսզի նրանք ունենան հստակ լծակներ՝ որոշումների վրա ազդելու: Մեզ մոտ իրավական պահանջ է՝ ուսանողները պետք է ներկայացված լինեն բուհերի կառավարման խորհուրդներում, ինչպես նաև ուսանողական խորհուրդները ստանում են ֆինանսավորում բուհերի բյուջեներից: Կրթության և գիտության նախարարությունը ուսանողներին համարում է կարևոր գործընկեր»,- իր խոսքում նշել է նախարարը և հավելել, որ ուսանողական կառույցների գլխավոր խնդիրը ինքնակազմակերպվելն ու կրթության որակի գլխավոր պահանջատեր դառնալն է: Վստահություն հայտնելով, որ ուսանողական ինքնակառավարումը այլընտրանք չունի՝ Ա. Աշոտյանը կարևորել է, որ ուսանողները հավասարապես նախանձախնդիր լինեն ոչ միայն իրավունքների, այլ նաև պարտականությունների իրականացման հարցում:
Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է նաև ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են տարբեր խնդիրների՝ գիտության ոլորտում ուսանողների ներգրավման հնարավորություններից մինչև հայկական սփյուռքի ներուժի օգտագործումը: Պատասխանելով երիտասարդներից մեկի այն հարցին, թե ինչպես կարելի է ստեղծել միջազգային ուսանողական կազմակերպություն, Ա. Աշոտյանը նշել է, որ նախևառաջ պետք է գտնել ընդհանուր նպատակներ, որոնց շուրջ տարբեր երկրների ուսանողներ կցանկանային միավորվել. «Անպայման պետք է գտնել այն կետերը, որոնք միավորում են Ձեզ: Միջազգային ուսանողական կառույցը նաև կարող է ի ցույց դնել ուսանողների տարբերակված մոտեցումները, բայց ամենակարևորը նպատակների հստակեցումն է: Իհարկե, միջազգային ուսանողական կազմակերպության հիմնադրման համար նաև միջոցներ են անհրաժեշտ, բայց ես կարծում եմ, որ նպատակներ ունենալու դեպքում, դրանք կարելի է գտնել»: ՀՀ ԿԳ նախարարը խոստացել է միջազգային որևէ նախագծի շրջանակում աջակցել ուսանողական միջազգային կազմակերպություն ստեղծելու նախաձեռնությանը, եթե հանդիպմանը ներկա ուսանողները կարողանան ընդհանուր առանցքի շուրջ համախմբել առնվազն մեկ տասնյակ երկրների ուսանողական կառույցներ: Հանդիպման ընթացքում հարցեր են հնչել նաև Բոլոնիայի գործընթացի, Հայաստանում օտարալեզու բուհական ծրագրերի, ներկա և նախկին ուսանողական կառույցների տարբերությունների և բազմաթիվ այլ խնդիրների մասին:

Դիտվել է՝ 1107

Մեկնաբանություններ