Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Դոլարը, ռուբլին ու եվրոն վերստին արժեզրկվել են

Դոլարը, ռուբլին ու եվրոն վերստին արժեզրկվել են
19.12.2015 | 16:57

Հայաստանյան բանկերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքը կազմել է միջինը 477,01 դրամ, վաճառքը՝ 481,61 դրամ: Նախորդ օրվա համեմատ տատանումը եղել է՝ առքը -1,15 դրամով, վաճառքը՝ -1,01 դրամով: Եվրոն նույնպես արժեզրկվել է. եվրոյի առքի միջին գինը 513.62 դրամ է, իսկ վաճառքինը՝ 523,81 դրամ: Տատանումը եղել է՝ առքը՝ -2,17, վաճառքը՝ -2,17 դրամով: Ռուսական ռուբլին ևս արժեզրկվել է: Մեկ ռուբլու առքի միջին գինը 6,63 դրամ է, վաճառքինը՝ 6,92: Առքի տատանումը եղել է -0,03 դրամ, վաճառքինը՝ -0,02:

Դիտվել է՝ 868

Մեկնաբանություններ