Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ստացիոնար բուժումն անվճար է

Ստացիոնար բուժումն անվճար է
14.01.2016 | 14:27

Հունվարի 14-ի ժամը 10.00-ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 948 դեպք, որից 796-ը` 0-18 տարեկան: Թոքաբորբով հոսպիտալացվածները 422-ն են, որից 199-ը` 0-18 տարեկան։ Սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացվել է 114 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 92 հիվանդ։

Երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է 1954թ. ծնված կին, ով տառապում էր սրտի իշեմիկ հիվանդությամբ, ուներ շաքարային դիաբետ։ Կնոջ մոտ հաստատվել էր գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը։
Տեղեկացնենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացած ծննդկանի մոտ լաբորատոր հետազոտությամբ գրիպի Ա տեսակի H1N1չի հայտնաբերվել։ 28 շաբաթական հղիության ժամանակ կեսարյան հատմամբ ծննդալուծված կնոջ վիճակը տևական ժամանակ ծայրահեղ ծանր էր։
Նշենք, որ H1N1 վարակից արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 3-ը` 2015 թվականին:
Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող, գրիպի վարակի հետևանքով առաջացած բարդությունների կապակցությամբ հոսպիտալացված Հայաստանի Հանրապետության բնակչության բոլոր սոցիալական և տարիքային խմբերին պատկանող անձանց համար ստացիոնար բուժման փոխհատուցումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:

Դիտվել է՝ 1570

Մեկնաբանություններ