Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ինչպես պայքարել H1N1-ի դեմ

Ինչպես պայքարել H1N1-ի դեմ
16.01.2016 | 11:43

Համաճարակ է այն իրավիճակը, երբ բնակչության 5 տոկոսը վարակված է տվյալ հիվանդությամբ: Հայաստանում այսօր նման խնդիր չկա: Առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը, խոսելով H1N1 վիրուսի մասին, բոլորին խորհուրդ է տալիս ոչ թե խուճապի մատնվել, այլ իմանալ՝ ինչպես պայքարել հիվանդության դեմ: Ըստ թոքաբանի՝ մենք հաճախ չենք էլ հասկանում, թե ինչ հիվանդությամբ ենք վարակված։ Հարկավոր է նաև տարբերակել վիրուսները։ Վիրուսը տարածվում է միայն հիվանդ մարդու միջոցով, ունակ է մարդուց դուրս ապրել մոտ 6 ժամ: Փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով և փոշու միջոցով։ Գրիպով վարակվելու դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ և ջերմություն իջեցնել, արհեստական միջամտությունը կարող է շփոթեցնել բժշկին և դառնալ սխալ ախտորոշման պատճառ։ Ըստ Ոսկանյանի՝ վերջերս սխալ տեսություն է տարածվել, թե H1N1 վիրուսով կարող են վարակվել միայն թույլ իմունիտետ ունեցողները կամ հիվանդները։ Բոլորը կանգնած են վտանգի առաջ, ուղղակի խոցելի խումբն ավելի ծանր է տանում հիվանդությունը։
Վարակվելու դեպքում պարտադիր է անկողնային ռեժիմը, պետք է մեկուսացվել ընտանիքի անդամներից, սենյակը օրական 2-3 անգամ օդափոխել, այդ տարածքի իրերը մի քանի անգամ մաքրել խոնավ շորով, օգտագործել հեղուկներ և կրկին ամենակարևորը՝ չզբաղվել ինքնաբուժությամբ՝ խորհուրդ է տալիս նախարարության գլխավոր թոքաբանը։

Դիտվել է՝ 1859

Մեկնաբանություններ