ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Առողջության առաջնային պահպանման հինգ կենտրոն` տնտեսված միջոցների հաշվին

Առողջության առաջնային պահպանման հինգ կենտրոն` տնտեսված միջոցների հաշվին
19.01.2016 | 17:29

ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Առողջապահական համակարգի արդիականացում 2-րդ» լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի շրջանակում 2015թ. ընթացքում տնտեսված միջոցների հաշվին հանրապետության մարզերում կառուցվել է համայնքային առողջության առաջնային պահպանման հինգ բժշկական կազմակերպություն (ՀՀ Վայոց ձորի մարզ` «Հռիփսիմեի ԱԿ» ՊՈԱԿ, ՀՀ Արագածոտնի մարզ` «Բյուրականի ԲԱ» ՀՈԱԿ, ՀՀ Լոռու մարզ` «Ուռուտի ԱԱՊԿ» ՊՈԱԿ, ՀՀ Արարատի մարզ «Մխչյանի ԲԱ» ՊՈԱԿ, «Լանջազատի ԱԱՊԿ» ՊՈԱԿ):

Առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպությունների գործունեությունն էականորեն կնպաստի բժշկական օգնության և սպասարկման բարելավման գործընթացին` հնարավորություն ընձեռելով նաև հարակից համայնքների բնակչությանն առաջնային բուժօգնություն ստանալ ժամանակակից չափանիշներին համապատասխան պայմաններում:
Նշենք, որ, ընդհանուր առմամբ, վերոնշյալ աշխատանքների համար ներդրվել է շուրջ 313 մլն ՀՀ դրամ:

Դիտվել է՝ 1588

Մեկնաբանություններ