Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

H1N1-ի վիրուսը սկսել է մուտացիայի ենթարկվել

 H1N1-ի վիրուսը սկսել է մուտացիայի ենթարկվել
28.01.2016 | 14:54

H1N1-ի վիրուսը սկսել է մուտացիայի ենթարկվել։ ՌԴ-ում, որտեղ համաճարակային շեմը շաբաթվա կտրվածքով գերազանցված է 48,8 տոկոսով, իսկ հիմնական շեմը՝ 32 տոկոսով, հայտնաբերվել է «խոզի գրիպի» վիրուսի երեք մուտացիա։ Ռուսաստանի Գրիպի գիտահետազոտական ինստիտուտի բիոտեխնոլոգիաների և ախտորոշման լաբորատորիայի վարիչ Աննա Սոմինան երեկ հայտարարել է, որ ՌԴ-ում «խոզագրիպով» հիվանդացության բարձր մակարդակը և արձանագրվող մահացու դեպքերը պայմանավորված են վիրուսի մուտացիայով։ «Լաբորատորիայի հետազոտած վիրուսների շուրջ 40 %-ը գենոմի այնպիսի փոփոխություն ունի, որոնք չունեն բացիլները»,- ասել է Սոմինան։ ՌԴ-ում «խոզագրիպից» 50 մարդ է մահացել, որոնցից 24-ը այս շաբաթ։

Դիտվել է՝ 1633

Մեկնաբանություններ