Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Երեխաների մոտ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

Երեխաների մոտ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է
15.02.2016 | 11:36

Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների միջազգային կոնֆեդերացիայի առաջարկով 2002 թվականից փետրվարի 15-ին ամեն տարի նշվում է Երեխաների մոտ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը: Այս նախաձեռնության նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների քաղցկեղով հիվանդացության խնդիրներին, կազմակերպել դրամային միջոցների հավաք՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը աջակցելու նպատակով:
Հայտնաբերել քաղցկեղը հիվանդ երեխայի մոտ դժվար է նույնիսկ մանկաբույժի համար: Այդ իսկ պատճառով շատ է կարևորվում ծնողների ուշադրությունը` որքան շուտ հայտնաբերվի հիվանդությունը, այդքան ավելի հավանական է բուժման բարենպաստ արդյունքը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրության համաձայն` ամբողջ աշխարհում տարեկան 250 000 երեխա հիվանդանում է առաջնային չարորակ ուռուցքով և 90 000 երեխա տարեկան մահանում է քաղցկեղից: Ըստ վիճակագրության` օնկոլոգիական հիվանդությունները (քաղցկեղը) զարգացած երկրներում, ընդհանուր առմամբ, 1-16 տարեկան երեխաների մահացության պատճառների շարքում երկրորդ տեղն են զբաղեցնում: ԱՀԿ մասնագետների կարծիքով, վաղ, ճիշտ ախտորոշման և ժամանակին բուժում ստանալու պարագայում չարորակ ուռուցքների 70 տոկոսը բուժվում է:
Վիճակագրական տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում նկատվում է չարորակ ուռուցքների հիվանդացության աճ` 3-4% տարեկան: Հայաստանում 2014թ., ընդհանուր առմամբ, առաջնային չարորակ ուռուցքի 8365 դեպք է ախտորոշվել, որոնցից 53-ը՝ մինչև 17 տարեկան երեխաներ են:
Վերջին 11 տարվա ընթացքում Հայաստանում 0-17 տարեկանում հայտնաբերվել է չարորակ նորագոյացություններով 767 առաջնակի հիվանդ, տարեկան միջինը` 70 հիվանդ: Հիվանդացությունը համեմատաբար բարձր է եղել 2004-ին (82 դեպք ) և 2005-ին (97 դեպք), այնուհետև տարեցտարի նվազել է՝ 2014 թվականին ընդամենը 53 դեպք:
Հիմնականում արձանագրվել են չարորակ ուռուցքների հետևյալ տեղակայումները՝
1. Արյունաստեղծ և ավշային համակարգի չարորակ նորագոյացություններ` 40%.
2. Գլխուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի չարորակ նորագոյացություններ` 15%.
3. Ոսկրային հյուսվածքի չարորակ նորագոյացություններ` 11%.
4. Երիկամների չարորակ նորագոյացություններ` 7%.
5. Այլ տեղակայումներ (փափուկ հյուսվածքներ լյարդ, աչք և այլն):
Նշենք, որ ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում չարորակ ուռուցքներով երեխաների բուժումը կատարվում է անվճար՝ պետական պատվերի շրջանակներում:
Քաղցկեղով հիվանդ երեխաներին հսկայական օգնություն է ցուցաբերում նաև «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը, որի աշխատանքները համակարգում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Այդ աջակցությունն արտահայտվում է հատկապես թանկարժեք ու հազվադեպ դեղորայքի ձեռքբերմամբ և որոշ թանկարժեք հետազոտությունների փոխհատուցմամբ:
Երեխաների քաղցկեղի բուժման գրավականը վաղ ախտորոշումը, բուժման ժամանակակից մեթոդները և, իհարկե, հարազատների սերն ու հոգատարությունն են:

Դիտվել է՝ 2279

Մեկնաբանություններ