Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կարգապահական տույժեր՝ բարձրագույն ուսումնական 6 հաստատությունների նկատմամբ

Կարգապահական տույժեր՝ բարձրագույն ուսումնական 6 հաստատությունների նկատմամբ
18.02.2016 | 19:47

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել մի շարք բուհերի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ: Հրամանների համար հիմք են հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության կատարած ուսումնասիրությունները և ներկայացրած եզրակացությունները:

Համաձայն ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հրամանի՝ նախազգուշացում է հայտարարվել հետևյալ բուհերին.
Հայբուսակ համալսարանին՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով «Ստոմատոլոգիա», «Բուժական գործ», «Դեղագիտություն» մասնագիտությունների գծով գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պայմանների և պահանջների խախտումների համար /սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման կարգերի, կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի առկայության և օտարերկրյա քաղաքացիների ուսուցման կազմակերպման պահանջների մասերով/:
Հայկական բժշկական ինստիտուտին՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման համար / կլինիկական պրակտիկայի պայմանագրերում առկա, ինչպես նաև ուսումնամեթոդական ապահովվածության պահանջների խախտումների մասերով/:
Ավանդական բժշկության համալսարանին՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման համար /կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի բացակայության մասով/:
Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարանին՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով «Ստոմատոլոգիա», «Բուժական գործ» մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման համար /կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի բացակայության մասով/:
Սուրբ Թերեզայի անվան համալսարանին՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով «Ստոմատոլոգիա» մասնագիտության գծով գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման համար /կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի բացակայության մասով/:
Երևանի մենեջմենթի համալսարանին (Գյումրու մասնաճյուղ) բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով` «Ստոմատոլոգիա» մասնագիտության գծով, գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման համար/ զբաղեցրած ուսումնական տարածքի` մարզադահլիճի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պահանջի մասով/:
Վերոնշյալ ուսումնական հաստատություններին արձանագրված խախտումների վերացման և ՀՀ կրթության և գիտության նախարարություն հիմնավորող փաստաթղթերի ներկայացման համար հրամաններում սահմանվել են համապատասխան ժամկետներ:

Դիտվել է՝ 1324

Մեկնաբանություններ