ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման մասին դեռ հայտնի չէ

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման մասին դեռ հայտնի չէ
04.04.2016 | 21:12

Կրեմլում չգիտեն՝ ե՞րբ կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Դե, ես դեռ չեմ կարող պատասխանել, որովհետև դեռ որևէ համաձայնեցված համատեղ միջոցառում չկա։ Եվ իհարկե, դուք գիտեք, որ բարձրագույն մակարդակով հանդիպումներին նախորդում է աշխատանքային մակարդակով շատ լարված աշխատանք, ավելի ցածր՝ փորձագիտական մակարդակով, որովհետև բարձր մակարդակով ցանկացած հանդիպում պետք է շատ լավ պատրաստված լինի, փորձագիտական մակարդակով աշխատանքը, դուք գիտեք, այժմ շատ ակտիվ է տարվում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հանդիպման հավանականության հարցին։ Կրեմլում առաջնահերթ են համարում Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը վերադառնալն ու ռազմական գործողությունների վերսկսման հետևանքով վնասները նվազագույնի հասցնելը, հայտարարել է Պեսկովը:
«Ես այժմ իմ կողմից կբացառեի այդ թեմայի շուրջ որևէ մեկնաբանություն։ Կարևորը կրակի դադարեցման ռեժիմին վերադառնալն է և ռազմական գործողությունների վերսկսումից վնասները նվազագույնի հասցնելը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե կարելի՞ է ակնկալել Հայաստանին և Ադրբեջանին սպառազինության մատակարարումից ՌԴ-ի հրաժարվելու որոշում, եթե զինված բախումները շարունակվեն։
Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։

Դիտվել է՝ 2934

Մեկնաբանություններ