Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Բելառուսի նոր ռազմական հայեցակարգը խնդիր է ամբողջ ՀԱՊԿ-ի համար

Բելառուսի նոր ռազմական հայեցակարգը խնդիր է ամբողջ ՀԱՊԿ-ի համար
16.04.2016 | 03:43

Բելառուսի նոր ռազմական հայեցակարգը առաջացնում է Հայաստանի՝ որպես ՀԱՊԿ անդամի մտահոգությունը՝ կառավարության ապրիլի 15-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Հայաստանը բացահայտ արտահայտել է իր դժգոհությունը ղարաբաղյան հարցով նրանց դիրքորոշման կապակցությամբ: Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ, բացի դրանից արտգործնախարարը զրուցել է Բելառուսի իր գործընկերոջ հետ, որից հետո նրանք մեղմել են իրենց դիրքորոշումը»,- ասել է Քոչարյանը: Փոխնախարարը շեշտել է, որ Բելառուսի նոր ռազմական հայեցակարգի ընդունումը խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ ՀԱՊԿ-ի համար: ՀԱՊԿ անդամ Բելառուսի նոր ռազմական հայեցակարգը արգելում է բանակի մասնակցությունը երկրի սահմաններից դուրս զինված գործողություններին: «Բելառուսի Հանրապետության Ռազմական հայեցակարգի հաստատման մասին» օրինագիծը արագացված կարգով խորհրդարանին էր ներկայացվել այն օրերին, երբ Ադրբեջանը ռազմական ագրեսիա էր սանձազերծել ԼՂՀ ու Ադրբեջանի շփման գծում: Բելառուսի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում էր, որ Մինսկը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը միջազգայնորեն ընդունված սկզբունքների ու միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, շեշտելով որ խոսքը նախ և առաջ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու սահմանների անխախտության, ՄԱԿ ԱԽ ու ԵԱՀԿ համապատասխան բանաձևերի մասին է: Բելառուսը բացահայտ իր աջակցությունն էր հայտնել Ադրբեջանի դիրքորոշմանը:

Դիտվել է՝ 1096

Մեկնաբանություններ