«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Թուրքիայի Մեջլիսն ընդունել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկող սահմանադրական փոփոխության առաջարկը

Թուրքիայի Մեջլիսն ընդունել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկող սահմանադրական փոփոխության առաջարկը
21.05.2016 | 01:08

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քվեարկության միջոցով ընդունվել է սահմանադրական փոփոխության առաջարկը, որով նախատեսվում է անձեռնմխելիությունից զրկել այն պատգամավորներին, ում գործով դատական մարմիններում հետաքննություն է անցկացվում՝ հայտնում է «Անադոլու» գործակալությունը: Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 531 պատգամավոր, 373-ը կողմ է քվեարկել փոփոխություններին, իսկ 138-ը` դեմ: 8 պատգամավոր ձեռնպահ է մնացել, 9 քվե դատարկ է եղել, իսկ 3-ը` անվավեր: Սահմանադրական փոփոխությունն ուժի մեջ կմտնի նախագահի վավերացումից հետո: Թուրքիայի Մեջլիսում այս առաջարկն առաջին անգամ քվեարկության էր դրվել մայիսի 17-ին:

Քվեարկության ժամանակ 348 պատգամավոր կողմ էր քվեարկել առաջարկին, 155-ը` դեմ, 8-ը մնացել էին ձեռնպահ, իսկ 25 քվե անվավեր էր ճանաչվել: Քանի որ սահմանադրական փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է, որ 550 պատգամավորներից առնվազն 367 կողմ քվեարկի առաջարկին, այն չէր անցել: Առաջարկի օգտին 330-367 կողմ քվեարկելու պարագայում հարցը լուծվելու էր հանրաքվեի միջոցով, իսկ 330-ից պակաս պատգամավորի աջակցություն ստանալու պարագայում առաջարկը չընդունված էր համարվելու:
Մեջլիսի սահմանադրական հանձնաժողովում Թուրքիայի խորհրդարանում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) խմբակցության անդամ Գարո Փայլանը հենց այս առաջարկի քննարկման ժամանակ էր թիրախավորվել իշխող կուսակցության պատգամավորների կողմից: Ավելի ուշ նա հայտարարություն էր արել` նշելով, թե հարձակման է ենթարկվել ծագումով հայ լինելու համար:

Դիտվել է՝ 2422

Մեկնաբանություններ