Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Շվեյցարիան հրաժարվել է բազային եկամտի սահմանումից

Շվեյցարիան հրաժարվել է բազային եկամտի սահմանումից
06.06.2016 | 12:30

Շվեյցարիան հրաժարվել է քաղաքացիների համար 2,5 հազար շվեյցարական ֆրանկ (մոտ 2,5 հազար դոլար) բազային եկամտի սահմանումից, բայց պաշտպանել է միգրացիոն քաղաքականության փոփոխությունները՝ կիրակի օրը անցկացված համաժողովրդական հանրաքվեում:

Հայտնի են 26 կանտոններից 20-ի արդյունքները: Շվեյցարիայի քաղաքացիների համար բազային եկամտի սահմանման գաղափարը երեք կանտոններում՝ Ֆրիբուրգում, Շաֆհաուզենում և Զոլոտուրնում գտել է բնակչության ավելի քան 20 տոկոսի աջակցությունը: Յուրա կանտոնում նախաձեռնության օգտին է քվեարկել ռեկորդային քանակությամբ քվեարկողներ՝ 35,8 տոկոս: Մյուս կանտոններում նախաձեռնության օգտին քվեարկել է բնակիչների 20 տոկոսից քիչը: Ձայների մեծամասնությամբ առաջարկը մերժվել է:

Դիտվել է՝ 935

Մեկնաբանություններ