Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Իրանը, Ադրբեջանը, Ռուսաստանը «Հյուսիս-Հարավ միջանցք» նախագծով համագործակցության արձանագրություն են ստորագրել

Իրանը, Ադրբեջանը, Ռուսաստանը «Հյուսիս-Հարավ միջանցք» նախագծով համագործակցության արձանագրություն են ստորագրել
14.07.2016 | 12:50

«Ռուսական երկաթուղին» և Իրանը «Հյուսիս-Հարավ միջանցք» նախագծի շուրջ համագործակցության արձանագրություն են ստորագրել՝ «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում՝ լիագումար նիստի ժամանակ, ասել է «Ռուսական երկաթուղիների» փոխնախագահ Ալեքսանդր Միշարինը, փոխանցում է RNS-ը։

«Նոր հնչեղություն է ստանում մեզ համար կարևոր «Հյուսիս-Հարավ միջանցք» տարանցիկ նախագիծը, որը ձևավորվել է 4 մասնակիցների մասնակցությամբ՝ Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Հնդկաստանի։ Բառացիորեն անցյալ շաբաթ մենք Իրանի և Ադրբեջանի հետ արձանագրություն ստորագրեցինք համագործակցության մասին և օգոստոսի 7-ին Մումբայից ցուցադրական կոնտեյներային գնացք կուղարկենք, որը համաձայնեցված սակագներով բեռ կհասցնի Մոսկվա։ «Հյուսիս-Հարավ միջանցք»-ի առաջին փուլում նախատեսվում է ամեն տարի 5 մլն տոննա բեռ տեղափոխել, իսկ հետագայում՝ ավելի քան 10 մլն տոննա»,- ասել է նա։

Դիտվել է՝ 1250

Մեկնաբանություններ