Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նոր կյանքի շեմին

Նոր կյանքի շեմին
01.09.2016 | 16:26

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ՃՇՀԱՀ-ին կից «Մանուկ Աբեղյանի» անվան ավագ դպրոցի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է:
2016-2017 ուսումնական տարում դպրոց է ընդունվել 330 աշակերտ: 2015-2016 ուսումնական տարում դպրոցը տվել է 220 շրջանավարտ:


«Բարձրագույն կրթության հիմքը դրվում է դպրոցից: Եվ ժամանակակից գիտությունը չի կարող առաջ ընթանալ առանց հիմնարար դպրոցական կրթության»,- շնորհավորելով աշակերտներին և ուսուցիչներին սեպտեմբերի 1-ի առթիվ՝ ողջույնի իր խոսքում ասաց ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը:
ՃՇՀԱՀ-ն Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի կրթական ծրագրերի անընդհատ զարգացման նպատակով առանձնակի ուշադրություն է դարձնում լաբորատորիաների հագեցվածությանը, ուսուցիչների կատարելագործմանը և բուհ-դպրոց համագործակցության սերտաճմանը: Դպրոցը համագործակցում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հետ՝ ֆրանկոֆոն երկրների ծրագրի շրջանակներում: Դպրոցի դասավանդման գործընթացում ներգրավված են համալսարանի դասախոսները:


ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2446

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ