Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Հայ-ռուսական առևտրի անկումը ահագնացել է

Հայ-ռուսական առևտրի անկումը ահագնացել է
27.09.2016 | 13:05

ԵԱՏՄ հանձնաժողովը հերքում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները՝ նշելով, որ այս տարվա առաջին կիսամյակում հայ-ռուսական առևտուրը ոչ միայն չի աճել, այլև անկում է գրանցել: Ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության, 2016-ի հունվար-հունիսին հայ-ռուսական առևտուրը աճել է 12,4 %-ով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Մինչդեռ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի օրերս հրապարակած տվյալները փաստում են հակառակը՝ այս տարվա առաջին կիսամյակում՝ 2015-ի առաջին կիսամյակի համեմատ, Հայաստան-Ռուսաստան առևտուրը կրճատվել է 5,8 %-ով:


ԵԱՏՄ տվյալներով, հայ-ռուսական առևտուրը կրճատվել էր նաև նաև անցած տարվա առաջին կիսամյակում՝ 2014 -ի առաջին վեց ամիսների համեմատ, սակայն անցած տարվա անկումը ավելի փոքր էր՝ 4 %:

Դիտվել է՝ 1151

Մեկնաբանություններ