Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հոբելյանական միջոցառում Գյումրիում

Հոբելյանական միջոցառում Գյումրիում
28.09.2016 | 15:14

ՀՀ կրթության և գիտության նախարարության Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և «Ընտանիք» կենտրոնի հոբելյանական տարեդարձերին նվիրված տոնակատարություն:

Միջոցառմանը ներկա են գտնվել կենտրոնի կայացման պատմության մեջ իրենց ավանդն ունեցած հայ և օտարազգի բարերարներ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախկին նախագահ, «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, խորհրդարանական խորհրդատու-օգնական, Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքային խորհրդի անդամ Էմանուել Մանդոնը, SPFA ֆրանսիական կազմակերպության Արցախում և Հայաստանում շինարարական ծրագրերի պատասխանատու Ժակ Մաթոսյանը, ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր, «Հայուրալսիբշին» նախագծային-շինարարական միավորման պետ, հետաղետյալ Գյումրի քաղաքի շինարարական աշխատանքների համակարգող Լ. Պոլոնսկին, Ազգային ժողովի պատգամավոր Ս. Ավետիսյանը, ԿԳ նախարարի խորհրդական Ա. Աղբալյանը, ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Ա. Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանը, մարզային իշխանությունների, համագործակցող կազմակերպությունների, կրթամշակութային ոլորտի ներկայացուցիչներ, մանկավարժներ, ծնողներ և սաներ:


ԿԳ նախարարի խորհրդական Արտակ Աղբալյանն ընթերցել է նախարար Լևոն Մկրտչյանի ուղերձը՝ միջոցառման մասնակիցներին: Կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը, բարերարներ Ժակ Մաթոսյանը և Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով», իսկ ֆրանսիացի բարերար Էմանուել Մանդոնը և «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի նախագահ Ժակ Մարտենը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով:


Նկարչական և կիրառական արվեստի մանկապատանեկան միջազգային մրցույթների մասնակից և առաջին մրցանակային տեղ գրաված կենտրոնի 11 սանի հանձնվել են դիպլոմներ:


Մեծարվել են նաև նույն հարկի տակ գործող Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի շրջանավարտներ, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Ռաֆայել Հովհաննիսյանը, «Տանկային երկամարտ-2014» միջազգային մրցույթի փոխչեմպիոն, «Մարշալ Բաղրամյան» շքանշանակիր Սանասար Ծառուկյանը, «Մարշալ Բաղրամյան» շքանշանակիր Արտյոմ Մուրադյանը, «Դրաստամատ Կանայան» շքանշանակիր Վառլամ Սիմոնյանը, «Անդրանիկ Օզանյան» շքանշանակիր Ռազմիկ Հովհաննիսյանը, «Վազգեն Սարգսյան» շքանշանակիր Էդգար Մկրտչյանը:


Նշենք, որ 1991 թվականին հիմնադրված «Ընտանիք» կենտրոնը հետաղետյալ Գյումրի քաղաքում առաջիններից էր, որ զբաղվել է դեռահասների հիմնախնդիրների լուծմանը:

Դիտվել է՝ 1997

Մեկնաբանություններ