Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Հարկային նոր օրենսգրքի նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Հարկային նոր օրենսգրքի նախագիծը
29.09.2016 | 17:00

Գործադիրն այսուհետ կունենա 19 նախարարություն. Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների օրինագիծը:


Քաղաքաշինության նախարարությունը կդառնա կոմիտե, էներգետիկայի, էկոնոմիկայի և տրանսպորտի նախարարություններն էլ կվերանվանվանվեն՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Տնտեսության զարգացման և ներդրումների աջակցության, Կապի, տրանսպորտի ու ՏՏ ոլորտի նախարարություններ։


Հարկային նոր օրենսգրքի նախագծի քվեարկությունն այսօր ևս արժանացավ ընդդիմադիրների սուր քննադատությանը և երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ձայների 79 կողմ, 24 դեմ հարաբերակցությամբ, երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկման կդրվի արդեն առաջիկա քառօրյային։

Դիտվել է՝ 2410

Մեկնաբանություններ