ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Պատգամավորի ամբիոն. ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանի հայտարարությունը

Պատգամավորի ամբիոն. ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանի հայտարարությունը
20.10.2016 | 22:13

Ընդհանրապես որևէ ծրագիր մշակելիս հեղինակը պետք է աշխատի հետևյալ մեթոդաբանությամբ. պետք է ֆիքսի ելակետային դիրքը, որտեղ գտնվում է, մատնանշի նպատակը, նկարագրի այն խնդիրները, որ անհրաժեշտ են լուծել նպատակին հասնելու համար (այսինքն` ինչ անել) և ներկայացնի այն գործողությունները (այսինքն` ինչպես անել), որոնցով պետք է լուծի այդ խնդիրները: Այս մեթոդաբանության տեսանկյունից, ցանկանում եմ անդրադառնալ կառավարության ներկայացրած ծրագրին:


Ինչպիսի ելակետային դիրք է ամրագրել և ինչ խնդիրներ է կարևորում կառավարությունը իր ծրագրով: Կառավարությունը փաստում է, որ Հայաստանում առկա են արտոնյալ ֆինանսական ռեսուրսների ներգրավման և ներքին շուկայի հաշվին արտադրողականության հետագա աճի սահմանափակ հնարավորություններ: Մատնանշում է նաև, որ գլոբալ և տարածաշրջանային զարգացումների առկա փուլում զարգացման ստանդարտ մոտեցումները չեն կարող ձևավորել առաջընթացի այն տեմպերը, որոնք համահունչ են մեր մարտահրավերներին: Հայաստանի Հանրապետությունը պետք է տեսանելի ժամանակահատվածում պահպանի մարտունակ, մշտապես կատարելագործվող և արդիականացող, հասարակության վստահությունն ու աջակցությունը վայելող պաշտպանության համակարգ: Այս և շուրջ 20 ռազմավարական խնդիրների լուծման համար, որոնք շարադրված են ծրագրի նախաբանում, կառավարությունը կարծում է, որ անհրաժեշտ է վերլուծել և վերաիմաստավորել զարգացման մասին մեր պատկերացումներն ու մոտեցումները, հատկապես, պետական կառավարման, տնտեսական զարգացման ուղղությունների, տնտեսական աճի ներուժի, մրցակցության և մրցունակության վերաբերյալ (մեթոդաբանության մեջ սա կոչվում է ռեֆլեքսիվ դիրք կամ ինքնաանդրադարձ վերլուծության վիճակ):


Այս խնդիրների լուծման միջոցով կառավարությունը հետապնդում է հետևյալ նպատակները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝
• պաշտպանվածությունը,
• արժանապատվությունը,
• կենսամակարդակի բարձրացումը,
• արդար հասարակության մեջ ապրելը,
• լավատեսությունն ապագայի նկատմամբ։
Ցանկանում եմ նշել, որ ծրագրում մատնանշվել են 3-ամսյա, 6-ամսյա, 1-ամյա կարճաժամկետ և ավելի երկար ռազմավարական ծրագրեր, որոնցից հատկապես կարևորում եմ.
• Պաշտպանության ոլորտում ազգ-բանակի գաղափարի ներդրումը և «Հասանելի ռեսուրսներով` առավելագույն արդյունք» ռազմավարական սկզբունքը: Հայոց բանակը պետք է դառնա հասարակության դպրոցն ու դարբնոցը` նպաստելով բանիմաց և հայրենասեր քաղաքացու դաստիարակությանը:
• Պետական ծառայողի կերպարի արմատական փոփոխությունը: Պետական ծառայողին պետք է հասկացնել, որ նա ոչ թե տեր և տիրակալ է, այլ ժողովրդի ծառան:
• Կարևորում եմ նաև ծրագրում տեղ գտած կոռուպցիայի դեմ պայքարի դրույթները, մասնավորապես այն, որ պետք է հրաժարվել պետության զարգացմանը խանգարող ամենամեծ խոչընդոտներից՝ հովանավորչությունից, յուրացումներից, կաշառակերությունից:


Մի քանի դիտողություն և առաջարկություններ.
Կարծում եմ` հանրակրթության ոլորտում պետք է հրաժարվել դպրոցների աշակերտ թվով ֆինանսավորման մոտեցումից, որը ժամանակին ընդունվել է, կրթության որակի բարձրացման նպատակով, դպրոցների միջև մրցունակությունը խթանելու համար: Սակայն, այն իրեն չարդարացրեց, քանի որ շատ դպրոցներ մեծաթիվ աշակերտներ հավաքեցին ոչ թե կրթության որակի բարձրացման արդյունքում, այլ պատասխանատու աշխատակիցների ուղղորդմամբ: Իսկ գյուղական դպրոցներին այս մեթոդը որևէ օգուտ չտվեց: Գովելի է, որ կառավարությունը նույնպես նկատել է այս խնդիրը և հանրակրթության ոլորտի ծրագրային մասում ներառել է, վեցամսյա ժամկետում, միջին բեռնվածության և թերբեռնված դպրոցների ֆինանսավորման նոր մեխանիզմի մշակումը:


Շատ է խոսվում սփյուռքի պոտենցիալի ոչ արդյունավետ օգտագործման մասին: Նույնիսկ ծրագրում նշվում է, որ ՀՀ մարտահրավերները հաղթահարելու համար պահանջում են րոպե առաջ իրագործել բարեփոխումներ` օգտագործելով Հայաստանի ու հայության ամբողջ ներուժը։ Կարծում եմ` ծրագիրն էլ ավելի կշահեր, եթե այնտեղ ներառվեին սփյուռքի ցանցային կոնցեպտի մասին դրույթներ, այսինքն` սփյուռքի տարբեր հատվածներ պետք է լինեն հայկական աշխարհի մասեր և միասին մեկ ամբողջություն` միմյանց հետ փոխկապակցված ամուր կապերով: Պետք է ողջ աշխարհում ուժեղացնել հայկական լոբբին` հատկապես մեր արտաքին քաղաքականության մեջ առանցքային տեղ զբաղեցնող երկրներում: Ցավալի է, որ ՌԴ-ում` ունենալով մոտ 2 մլն հայություն, չունենք և ոչ մեկ անդամ ՌԴ Պետդումայում:
Եվ վերջին միտքը, ՀՀ մաքսային մարմինները պետք է հավասար հնարավորություններ ապահովեն բոլոր գործարարների համար:

Վահրամ ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 2644

Մեկնաբանություններ