ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԸՕ փոփոխություններն ընդունվեցին ամբողջությամբ

ԸՕ փոփոխություններն ընդունվեցին ամբողջությամբ
21.10.2016 | 13:24

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Փոփոխություններին կողմ քվեարկեց 103 պատգամավոր, դեմ՝ 4-ը, ևս 4-ը՝ ձեռնպահ:

Նախագծի համաձայն՝ եթե ցուցակների հրապարակումից հետո քաղաքացին կրկնակի կամ ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքի մասին հայտարարություն է տալիս և ընտրական հանձնաժողովը 48 ժամվա ընթացքում ընտրակեղծարարությունը հերքող ապացույցներ չի ներկայացնում, հայտարարությունը հավաստիության կանխավարկածով համարվում է ճիշտ: Քանի որ ապացուցելու բեռը դրվում է ոչ թե դիմումատուի, այլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա, կառավարությունն առաջարկում է ազատազրկման պատիժ սահմանել այն անձանց նկատմամբ, ում հայտարարությունները կհամարվեն ոչ ճիշտ: Եթե սուտ հայտարարությունը դիմումատուի կողմից արվել է դիտավորյալ, նախատեսվում է 2-5 տարի ազատազրկում, իսկ եթե քաղաքացին անզգուշությամբ է սուտ հայտարարություն ներկայացրել, նախատեսվում է դրամական տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում մինչև 2 տարի:

Ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակումից բացի, նախագծով առաջարկվում է բոլոր 2 հազար ընտրատեղամասերում տեղադրել տեսախցիկներ, ուղիղ հեռարձակել քվեարկության ամբողջ գործընթացը ու հաշվարկը: Նախատեսվում է նաև խստացնել ընտրակեղծարարության հոդվածները՝ տուգանքը փոխարինելով ազատազրկմամբ:

Դիտվել է՝ 1992

Մեկնաբանություններ