ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Կարեն Կարապետյան. Չեմպիոն են, աճի հարցով չեմպիոն են, նաև նորարար քայլերով են չեմպիոն

Կարեն Կարապետյան. Չեմպիոն են, աճի հարցով չեմպիոն են, նաև նորարար քայլերով են չեմպիոն
06.11.2016 | 14:41

ԼՂՀ և ՀՀ վարչապետերի երեկվա համատեղ ասուլիսի ընթացքում լրագրողները` մատնացույց անելով ԼՂՀ-ի՝ 2015-ի 9,1 տոկոսի հասնող տնտեսական աճը, հետաքրքրվեցին, թե ինչպես է, որ ԼՂՀ կառավարությանը հաջողվել է նման արդյունքի հասնել, իսկ ՀՀ կառավարությանը՝ ոչ, այն դեպքում, երբ ՀՀ-ն կախում ունի ռուսական շուկայից, իսկ ԼՂՀ-ն` ՀՀ շուկայից: Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ ԼՂՀ կառավարությունը «ֆանտաստիկ ճիշտ և համարձակ քայլեր է կատարել»:

«Այսօր ներկայացվել է, թե ԼՂՀ կառավարության կողմից ինչպես են աշխատել, իրականում համարում եմ, որ ֆանտաստիկ ճիշտ և համարձակ քայլ են արել, աճը տեսնում ենք ԼՂՀ-ում՝ հաշվի առնելով բիզնեսի ռիսկայնությունը»,- ասաց ՀՀ վարչապետը։ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը բացատրեց, թե պետք է ԼՂՀ-ի ՀՆԱ-ի կառուցվածքին ուշադրություն դարձնել, և այդ փոփոխությունը կապ ունի հիդրոէներգետիկայի զարգացման հետ: Իսկ ՀՀ-ում չկա, քանի որ այդ պոտենցիալն օգտագործել են հիմնականում 2008-ին: Արայիկ Հարությունյանը նշեց, թե էներգետիկայի ոլորտում այս տարի ներդրվելու է մոտ 50 մլն դոլար: Զարգացման մեծ տեմպեր ունեն նաև հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը:

«Չեմպիոն են, աճի հարցով չեմպիոն են, նաև նորարար քայլերով են չեմպիոն»,-արձագանքեց Կարեն Կարապետյանը: Ըստ նրա՝ Արցախի կարևոր առանձնահատկությունն է, որ չեն վախենում ասել, թե ինչում են սխալվել: Արայիկ Հարությունյանը նշեց, թե ԼՂՀ տնտեսական աճն իր ազդեցությունն է թողնում նաև ՀՀ տնտեսության վրա, որովհետև այդ ներդրումներն արտադրվում են ՀՀ-ում և որպես ապրանք ներմուծվում ԼՂՀ: «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի դրայվերն ա»,- ժպիտով ավելացրեց վարչապետը:

Դիտվել է՝ 1602

Մեկնաբանություններ