Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մոնակոյում ցուցադրել են թռչող ավտոմոբիլներ

Մոնակոյում ցուցադրել են թռչող ավտոմոբիլներ
22.04.2017 | 12:48

Մոնակոյում բացված Top Marques ցուցահանդեսում ցուցադրվել են թռչող ավտոմոբիլների երկու նախատիպեր: Նորույթները ներկայացրել են Հոլանդիայի Pal V ընկերությունը և Սլովակիայի AeroMobil ստարթափը: Pal V-ի Librety մոդելը սարքավորված է ծալովի ռոտորով և կարող է վաճառքի հանվել արդեն 2018-ի վերջին: Ընկերությունն արդեն սկսել է ընդունել նախապատվերներ, ավտոմեքենայի տեխնիկական բնութագրերը չեն հայտնում:

Գինը տատանվում Է 299 հազարից մինչև 599 հազար եվրոյի սահմաններում՝ կախված համալրումից: AeroMobil երկտեղանի ավտոմեքենայի նախատիպը, ստեղծողների խոսքով՝ կարող է զարգացնել ժամում 160 կիլոմետր արագություն գետնին և ժամում 200 կիլոմետր օդում:

Դիտվել է՝ 3661

Մեկնաբանություններ