«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը
24.04.2017 | 14:28

102 տարի է անցել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից՝ Հայոց ցեղասպանությունից։ Ապրիլի 24-ին հայերը ու ամբողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում մեկուկես միլիոն հայերի կյանք խլած՝ մարդկության դեմ հանցագործության զոհերի հիշատակին։

Տարատեսակ ակցիաներ են անցկացվում աշխարհի բոլոր այն քաղաքներում, որտեղ հայեր են բնակվում։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի իշխանությունները հայերին մեղադրել էին Ռուսաստանի նկատմամբ համակրանքի մեջ ու դա օգտագործել որպես պատրվակ՝ ամբողջ հայ բնակչությանը երկրի ներքին թշնամի հայտարարելու համար։ 1915-1923-ի իրադարձությունները բազմաթիվ պատմաբաններ գնահատում են որպես պետության կողմից աջակցված զանգվածային կոտորած՝ ցեղասպանություն։ Թե Հայաստանը, թե ամբողջ առաջադեմ մարդկությունը տեղի ունեցածը համարում է ցեղասպանություն, որը խլել է 1,5 մլն մարդու կյանք։ Դա անցած դարի սկզբի դրությամբ բոլոր հայերի կեսն էր։


Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են ՈՒրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 45 նահանգները, Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Դիտվել է՝ 1760

Մեկնաբանություններ