Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աստիճանական անցում ոչ դաս-դասարանային համակարգի

Աստիճանական անցում ոչ  դաս-դասարանային համակարգի
30.05.2017 | 09:59

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ և «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ ԱՐԱՅԻԿ ԻՍՊԻՐՅԱՆԸ, կարևորելով ՀՀ հանրակրթության բնագավառում նորարարական կրթական տեխնոլոգիաների կիրառմամբ որակյալ կրթության ապահովումը, ստորագրեցին համագործակցության հուշագիր:

Լևոն Մկրտչյանն ասաց, որ փորձում են հանրակրթական համակարգում տարիներ շարունակ իրականացվող ծրագրերը դարձնել հանրային սեփականություն, քննարկել, հասկանալ, թե ինչ օգտակարություն կունենա այս ծրագրերի ամբողջական կամ մասնակի կիրառումը մեր հանրակրթական դպրոցներում:
Արայիկ Իսպիրյանը տեղեկացրեց, որ «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան» ներկայացված է հենակետային կրթօջախներով` Բյուրականի ոչ պետական կրթահամալիր, Գառնու թիվ 2 ավագ դպրոց, 16 ավագ դպրոց, 118 ավագ դպրոց, Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցը: Նշված դպրոցներում տարբեր մակարդակներում իրականացվում է ուսուցման կոլեկտիվ եղանակի գաղափարախոսության պրակտիկ գործունեություն: Նպատակն է` նպաստել ՀՀ-ում նոր կրթական իրողության` ոչ դաս-դասարանային համակարգի կայացմանը:


Կրթության և գիտության փոխնախարար ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ պարզաբանմամբ` այս գաղափարի հիմքում անցած դարի սկզբին նորարար մանկավարժ Ռիվինի` զույգերով աշխատելու հնարքն է, այսինքն` ուսումնական գործընթացը կատարվում է զույգերով, բայց զույգերը պետք է անընդհատ փոխվեն: «Ավանդական դաս հասկացություն այս դեպքում չկա, կա ուսումնական գործընթաց: ՈՒսուցիչը կանգնի գրատախատակի առաջ, բոլորին մի բան բացատրի, հետո բոլորը միասին հաջորդ օրն անցնեն այլ թեմայի, դա արդեն ընդմիշտ մոռանում եք: Դաս-դասարանային համակարգը, որ մոտ 500 տարի տարածված է ամբողջ աշխարհում, աստիճանաբար ընթանում է այլ համակարգի կայացման ուղղությամբ: Տարբեր երկրներ տարբեր քայլեր են անում»,- ասաց փոխնախարարը, նշելով, որ կայացման դպրոցը բարդ է: Նրա ձևակերպմամբ` դա հրամանով, օրենքի ընդունմամբ չէ, դա աշխարհընկալում է, աստիճանականություն է պետք: Հենակետային դպրոցները կայացման գործընթացում քայլեր են անում, հաջողված քայլերին ծանոթացնում են մյուս դպրոցներին:


«Իրատեսը» հետաքրքրվեց` հենակետային դպրոցների փորձը կիրառելու են` հաշվի առնելով ծրագրի արդյունավետությո՞ւնը: Մանուկ Մկրտչյանն ասաց, որ ծրագրի անհրաժեշտությունը կախված է ոչ թե այդ դպրոցներում արձանագրված արդյունքներից, այլ այն հանգամանքից, որ ավանդական մոտեցման ժամանակ հնարավոր չէ հաշվի առնել երեխաների անհատական առանձնահատկությունները: «Դպրոցների տնօրենությունն ու ուսուցչական կազմն ինչպե՞ս են արձագանքում» մեր հարցին ի պատասխան ասաց, որ արդեն շատ գյուղական և քաղաքային դպրոցներում արձագանքներ կան, ուսուցիչները համարձակվում են ավանդական դասի շրջանակում ինչ-որ բան անել. «Բայց նրանք, որ բարձրաձայն հայտարարում են` մենք այս ուղղությամբ ենք գնում, այդքան շատ չեն: Շատերն էլ դեռ չեն համարձակվում, որովհետև, ինչպես ասացի, այստեղ միայն այդ ուղղությամբ արժեք տեսնելը չէ կարևոր, կարևորն այլ ձևով մտածելն է: Ես դա անվանում են մանկավարժական աշխարհայացք»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3673

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ