Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայ գիտնական Արմեն Ավագյանի գործունեության միջազգային ճանաչման նոր վերելքները

Հայ գիտնական Արմեն Ավագյանի գործունեության միջազգային ճանաչման նոր վերելքները
13.07.2017 | 19:12

Հայ գիտնական, ՀՀ Հանրային խորհրդի տնտեսական զարգացման և ներդրումների ենթահանձնաժողովի նախագահ Արմեն Ավագյանը արժանացել է 1899 թվականից գործող ԱՄՆ-ի Մարքիուսի «Ով ով է» («Marquis Who's Who») հրատակության հիմնադրի անվան՝ «The Albert Nelson Marquis Lifetime Achievement» բարձրագույն մրցանակին՝ իր ոլորտում երկարատև համաշխարհային առաջնորդության ու գերազանցության համար: Մինչ այդ Արմեն Ավագյանի կենսագրությունն 8 տարի անընդմեջ (27-34 թողարկումներ) ներառվել էր հրատարակության տարեգրքերում: Նրա կենսագրությունն ընդգրկված է նաև ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի (Քեմբրիջ) «XXI դարի 2000 նշանավոր մտավորականներ», «XXI դարի ակնառու ինտելեկտուալներ», «Միջազգային կենսագրությունների բառարան» և «XXI դարի մեծ մտածողներ» գրքերում:

Այս տարի Արմեն Ավագյանն ընտրվել է նաև 115 երկրներց 2307 ակադեմիկոսների միավորող Հունաստանի «ATINER» ակադեմիայի իսկական անդամ (քիմիա և շրջակա միջավայր բաժանմունքներ)։ Գիտնականը հանդիսանում է նաև Ամերիկյան քիմիական ընկերության ու Ամերիկյան արդյունաբերական քիմիայի ընկերությունների անդամ, ինչպես նաև փորձագետ է Եվրոպական Միության «Horizon 2020», «ERA.NET» և «International Cooperation» (InCo) ծրագրերի ու ԱՊՀ երկրների:


Արմեն Ավագյանը, իբրև պատմության մեջ ամենամեծ և ամենաազդեցիկ առաջնորդներից մեկը՝ ստանալով «Ալբերտ Էյնշտեյնի անվան մրցանակ»-ի դափնեկրի կոչում, առաջինը Հայաստանի գիտնականներից, ԱՄՆ-ի Կենսագրական ինստիտուտի կողմից հանճար է ճանաչվել, ինչպես նաև առաջինը Մեծ Բրիտանիայում (Քեմբրիջ) ընդգրկել է աշխարհի 100 պրոֆեսիոնալների ցուցակում և արժանացել «Միջազգային նախագահական մրցանակի՝ իկոնիկ նվաճումների համար» դափնեկրի կոչման:


Ակնառու ձեռքբերում է համարվում Արմեն Ավագյանի «Գլոբալ կայուն զարգացման տեսություն` հիմնված արդյունաբերական և կենսաբանական ցիկլերում միկրոջրիմուռների կիրառման վրա։ Նոր կենսաբանական համակարգի նախագծում և կառուցում» տեսությունը։ Այն օրգանապես հիմնվում է բնական կյանքի պայմաններ ձևավորող միկրոջրիմուռների հատկությունների վրա և շեշտը դրվում է հիմնական մարտահրավերների՝ կլիմայի փոփոխության հաղթահարման, թափոնների նվազեցման, կեղտաջրերի մաքրման արդյունավետությունը բարձրացնելու, կենսավառելիքի, բարձրորակ սննդի, անասնակերերի, կոսմետիկ հավելումների, դեղորայքի անհրաժեշտ արտադրությունների հիմնադրման վրա: Տեսությունը հրատարակվել է աշխարհի ամենախոշոր` «Ամազոն» («Amazon») հրատարակչությունում: Նրա մշակած առաջարկությունները և տեխնոլոգիաները թույլ կտան Հայաստանին լուծել բնապահպանանական մարտահրավերներն ու միաժանակ անցում կատարել ներկայիս հետամնաց տնտեսությանից արդիական գիտահենք տնտեսության մոդելի, նպաստելով նրա էներգետիկ (ներկրվող վառելիքի քանակի կրճատում և մրցունակ կենսավառելիքի արտադրություն ու արտահանում), և սննդային անվտանգությանն ու անկախությանը: Գիտնականի հաջորդ գիրքը՝ «Կենսադիզել՝ լաբորատորիայից դեպի շարժիչներ» պատրաստվում է համահեղինակության սկզբունքով և խոշորագույն միջազգային «Շփրինգեր» («Springer») հրատարակչության հետ կնքված պայմանագրի համաձայն՝ լույս կտեսնի 2018 թվականին։



Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4057

Մեկնաբանություններ