ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Գումարներ կորզելը դարձել է «քաղաքականություն»

Գումարներ կորզելը դարձել  է «քաղաքականություն»
25.07.2017 | 09:30

Նորություն չէ, որ մեզանում չգրված օրենք է` սփյուռքահայերի համար գործում է գնային մի սանդղակ, տեղացիների համար` այլ: Երբ քաղաքացին խոսում է սփյուռքահայի ակնհայտ առոգանությամբ, առևտրականները, ծառայություն մատուցողները միանգամից ապրանքի, ծառայության գինը բարձրացնում են: Սա է պատճառը, որ սփյուռքահայի ընկալումը մեզանում սահմանափակվում է միայն փողի «տոպրակ» հասկացությամբ: Այս իրավիճակին է բախվել նաև լիբանանահայ մեր զրուցակիցը, որն արդեն տևական ժամանակ ապրում է Հայաստանում:


Նորածին շան ձագուկի վիզը այտուցվել է: Նրան տարել են «Vetline» անասնաբուժական կլինիկա: Զննել են, ասել են, որ բուժումը կարժենա ութ հազար դրամ: Երկու օր հետո շնիկի տերը գնացել է իր հավատարիմ բարեկամին տուն բերելու, սակայն պարզվել է, որ ոչ թե ութ, այլ քառասունհինգ հազար պետք է վճարի: Սփյուռքահայը շվարել է, այդ ի՞նչ թվաբանությամբ ու տրամաբանությամբ է ութը քառասունհինգի վերածվել: Ստիպված վճարել ու հեռացել է, հերթական անգամ համոզվելով, որ համատարած խաբեությունն ու դրսի հայերից հնարավորինս շատ գումար կորզելը դարձել են «քաղաքականություն»: «Փաստորեն, մարդն ավելի քիչ արժեք ունի այս երկրում, քան շունը»,- նեղսրտած նշեց մեր հայրենակիցը:
Ի դեպ, երբ հարցրել է, թե ինչն էր այտուցի պատճառը, ասել են, թե կենդանի է խայթել: Ասել է` մոծակի խայթոցն ավելի թանկ արժե, քան, ասենք, մարդու համար նախատեսված բազմաթիվ ախտորոշումները: Սակայն այդքան էլ էական չէ` շա՞ն, թե՞ մարդուն է բուժօգնություն ցուցաբերվում, ցավալի է, որ նման վերաբերմունքի են արժանանում դրսից վերադարձած սակավաթիվ հայերը։ Հետո էլ ասում են` խթանենք հայրենադարձությունը: Եթե այս ձևով են խթանելու, վա՜յ այդ խթանմանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3219

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ