Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Կոռուպցիոն սկանդալ ԱԺ-ում

Կոռուպցիոն սկանդալ ԱԺ-ում
12.09.2017 | 14:14

«Ժամանակը» գրում է. «Խորհրդարանում կոռուպցիոն սկանդալ է բացահայտվել, որը գաղտնի է պահվում: Աշխատանքից ազատվել են ԱԺ աշխատակազմի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, որ տարիներ շարունակ տնօրինել են խորհրդարանի նյութական և ֆինանսական միջոցները: Աշխատանքից ազատվել են ԱԺ աշխատակազմի պետի տեղակալ-գործերի կառավարիչ Էրիկ Մինասյանը, ֆինանսատնտեսագիտական և հաշվապահահաշվառման վարչության պետի տեղակալ Ռուզաննա Աթոյանը, հաշվապահական հաշվառման բաժնի պետ Սուսաննա Այվազյանը, ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Վարդան Թորոսյանը, ազատվելով պետի պաշտոնից, նշանակվել է նույն վարչությունում պետի տեղակալ: Նրանց գործունեության ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են բազմամիլիոնանոց չարաշահումներ և յուրացումներ: Պատահական չէ, որ այս ամռանը, երբ պատգամավորները ցանկանում էին վերանորոգել իրենց սենյակները, աշխատակազմից նրանց պատասխանում էին, որ խորհրդարանի բյուջեն դատարկ է: Այդ յուրացումները կատարվել են ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի օրոք՝ կա՛մ նրա թողտվությամբ, կա՛մ առանց նրա գիտության:

Դիտվել է՝ 2528

Մեկնաբանություններ